Նիկոլա Սարկոզին այցելում է Ղազախստան

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր այցելում է Ղազախստան` այդ երկրի իշխանությունների հետ էներգետիկ բնագավառում համաձայնագրեր կնքելու:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Սարկոզիին կոչ է արել այցի շրջանակներում ուշադրություն դարձնել նաեւ Ղազախստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, նպաստել իրավիճակի բարելավմանը: