«Կապիտալ»-ը գրում է. - «Բողոքավոր հայության մեջ վերպետական ուղեւորությունն էլ մի բան չէ. ոչ մի քաջալերական խոսք, ոչ մի ոգեւորիչ արտահայտություն: Խաչն այլ կերպ չեն էլ տանում: Այս ամբողջ իրողության մեջ մի հարց է առանցքային՝ արդյո՞ք Սփյուռքը Հայաստանի հետ խոսում է շանտաժի լեզվով: Սփյուռքը մեր հարստությունն է, Սփյուռքը մեր ապավենն է եւ, ամեն դեպքում, վերջին հույսը. վարչապետական Հայկական աշխարհի կոնցեպցիան առանց Սփյուռքի պատկերացնել հնարավոր չէ, Քոչարյանի նախագահությունը կհիշվի Քըրքորյանի այցերով ու բարերարությամբ, Տեր-Պետրոսյանի նախագահությունը կհիշվի Սփյուռքի հավաքած, բայց առկախած գումարներով, Սարգսյանի նախագահությունը, ըստ ամենայնի, կնշանավորվի Սփյուռքի բոյկոտով: 18 տարի Սփյուռքը միշտ եղել է մի գործոն, որի նշանակությունն այդպես էլ չի իմաստավորվել, եւ չի տրվել դրա ամբողջական գնահատականը: Այդպես էլ բաց է մնում հարցը, թե մեր պետության ազգային անվտանգության ո՞ր հարթությունն է զբաղեցնում Սփյուռքը: Միայն տնտեսակա՞ն է Սփյուռքի գործոնը, թե՞ ոչ»:
«Ժամանակ»-ի մեկնաբանը նույնպես անդրադառնում է սփյուռքի գործոնին: Թերթը գրում է. - «Սփյուռքահայ կազմակերպությունների, ավանդական կուսակցությունների սփյուռքյան կառույցների համար չկար բռնություններ ու սպանդ, կար միայն ընտրություն, ընտրության պաշտոնական արդյունք եւ ողջունելու սուբյեկտ՝ Սերժ Սարգսյան: Ավելին՝ սփյուռքյան այդ կազմակերպությունները նույնիսկ իրենց լծակներն ու հնարավորություններն էին ծառայեցնում Սերժ Սարգսյանի արտաքին լեգիտիմությունն ապահովելու, արտերկրում նրան ընդունելի եւ ընկալելի դարձնելու համար: Հիմա այդ կազմակերպությունները բողոքում են, դժգոհում են, Սերժ Սարգսյանին գրեթե մեղադրում են ազգային դավաճանության համար: Իհարկե՝ դեռ ոչ ուղղակի: Մինչդեռ փաստն այն է, որ այդ կազմակերպությունները ընդամենը հնձում են այն, ինչ ցանել են: Սերժ Սարգսյանը նրանց ընտրած ու ողջունած նախագահն է: Սերժ Սարգսյանին նրանք են ընդունել եւ կոչ են արել նույնիսկ հայաստանցիներին, որ ընդունեն նախագահ Սարգսյանին: Ո՞ւմ դեմ են նրանք հիմա բողոքում՝ իրենց իսկ ընտրյալի՞»:
«Տարեգիր»-ը հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ զրուցել է Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ: Նա ասում է. - «Սահմանի բացումը մեզ ոչ մի լավ բան չի տալիս՝ ո՜չ մշակույթում, ո՜չ բարոյահոգեբանական առումով, նույնիսկ տնտեսական օգուտ չկա դրանից։ Թուրքը երբ ցանկանա՝ սահմանը փակելու է, բեռները թողնելու է ճանապարհին, վագոնների պարունակությունը սեփականելու է, որ մենք կատարենք իր այս կամ այն ցանկությունը։ Մյուս կողմից էլ՝ իսկ ի՞նչ ունենք, որ արտաքին շուկա հանենք։ Մեր քարե՞րը պիտի հանենք ու աշխարհին զարմացնենք։ Շարունակ մեր խելքից ու ինտելեկտից ենք խոսում։ Խելոք ենք՝ զենք արտադրենք, զարգացնենք մեր գիտատեխնիկական պոտենցիալը, մի փոքրիկ ճամպրուկի մեջ դուրս բերենք արտաքին շուկա եւ միլիարդներ վաստակենք... - Ողջ աշխարհը, մեղմ ասած, ինչ զիբիլ ասես, բերել լցրել է մեր շուկան, իսկ մենք ոչինչ չունենք արտահանելու։ Սահմանի բացումով մեր խղճուկ տնտեսությունն ավելի է քանդվելու»։
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը «Առավոտ»-ում ասում է. - «Ցավոք, այս ընթացքում Հայաստանի բարձրագույն իշխանությունը անկեղծ չգտնվեց ժողովրդի հետ, փորձեց նրանից թաքցնել ճշմարտությունը: Կարծում եմ՝ իշխանությունը թերագնահատեց մեր ժողովրդի մտավոր-վերլուծական կարողությունները: Այնինչ ժողովուրդն ամեն ինչ տեսնում ու հասկանում է: Կարծում եմ՝ չարժե այդքան բացարձականացնել արձանագրությունների ստորագրման փաստը: Միջազգային հարյուրավոր փաստաթղթեր են ստորագրվել ու մնացել թղթի վրա: Մեր պատմությունը եւս իր գզրոցներում ունի նման փաստաթղթեր, որոնք, ցավոք, չեն իրականացվել՝ ի վնաս մեզ: Բայց արձանագրությունների ստորագրումը առիթ կդառնա, որ այս գործընթացը անկեղծորեն կանխել ցանկացող բոլոր ուժերը վերջապես հասկանան՝ ներկա չափազանց վտանգավոր զարգացումները կարելի է կանխել միայն իշխանության փոփոխության միջոցով: Իշխանափոխության փաստը հնարավորություն կտա հայկական կողմին դուրս գալ բանակցությունների վտանգավոր ընթացքից»:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Այսօր Հայաստանի եւ աշխարհաքաղաքական ազդեցիկ կենտրոնների՝ Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, շահերը համընկել են մեր տարածաշրջանում։ Ուստի չպետք է վատնենք աշխարհաքաղաքական զարգացումների շնորհիվ առաջացած հնարավորությունները։ Հայաստանն այլեւս իրավունք չունի մեկուսացված մնալ արագ զարգացող ու փոխվող աշխարհում։ Պակաս կարեւոր չէ, որ աշխարհաքաղաքական ուժերն են մեկը մյուսի հետեւից հավաստում, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացումը կատարվում է առանց նախապայմանների եւ որեւէ կերպ չի պայմանավորվում Արցախի հիմնախնդրի կարգավորման ընթացքով»։