Մեկնարկել են ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերի առաջին զորավարժությունները

Ղազախստանի հարավում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորաստեղծ Արագ արձագանքման ուժերի առաջին զորավարժությունները:

Ղազախստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խոսքով, զորավարժություններին մասնակցում են ավելի քան 7 հազար զինվորականներ Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից ու Տաջիկստանից:

Զորավարժությունները կտեւեն երկու շաբաթ: