2010 թվականի բյուջեն արդեն իսկ որակվել է որպես «համեստ», «հակաճգնաժամային», «պահպանողական», «խնայողական»։ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի համար, սակայն, ավելի հոգեհարազատ է «տնտեսության կայունացման բյուջե» որակումը։
«Որովհետեւ, կարծում եմ, մենք հաջորդ տարի կկարողանանք վերջնականորեն կայունացնել տնտեսությունը եւ նույնիսկ փորձել հիմքեր ստեղծել՝ ապահովելու երկրի կայուն զարգացումը առաջիկա տարիներին», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Դավթյանը։
Սեպտեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստում կառավարությունը հավանություն է տվել 2010 թվականի բյուջեի նախագծին։ Առաջարկվող բյուջեի ծախսային մասը՝ 859,6 միլիարդ դրամ, մոտ 85 միլիարդ դրամով պակաս է այս տարվա համար հաստատված 945 միլիարդ դրամի ցուցանիշից։
Այս տարվա հունվար – օգոստոս ամիսներին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կրճատվել է շուրջ 18.4 տոկոսով։ Ըստ ֆինանսների նախարարի, 2009 թվականի հունվար - օգոստոս ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները ապացուցում են, որ Հայաստանը հասել է տնտեսության անկման նվազագույն շեմին, ինչից հետո սկսվելու է տնտեսության դանդաղ վերականգման «ցավագին ու դժվարին» գործընթացը։ 2010 թվականից սկսած, Դավթյանի հավաստիացմամբ, կառավարությունը փորձելու է լինել ավելի «զգուշավոր եւ ավելի պահպանողական»։
Տնտեսական ճգնաժամի արդյունքում պետական եկամուտների կտրուկ նվազման հետեւանքով, այս տարի կառավարությանը չհաջողվեց պահպանել բյուջեի դեֆիցիտի (պակասորդի), նախատեսված մակարդակը։ Ծրագրված 40 միլիարդ դրամ պակասորդի փոխարեն, համաձայն ֆինանսների նախարարության տվյալների, այս տարվա բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին արդեն իսկ գերազանցել է 67 միլիարդ դրամը։ 2010 թվականին սպասվում է պետական եկամուտների հետագա կրճատում՝ մինչեւ 25.2 տոկոսով, ինչի արդյունքում հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է մինչեւ 183 միլիարդ դրամի սահմաններում (ավելի քան 475 միլիոն ԱՄՆ-ի դոլար)։
Առաջիկա տարում կառավարության հիմնական նպատակը, ըստ ֆինանսների նախարարի, պետական բյուջեի դեֆիցիտը նվազեցնելն է։ Դեֆիցիտը կրճատելու նպատակով կառավարությունը որոշել է կրճատել ծախսերը եւ ավելացնել հավաքագրվող եկամուտների ծավալը. - «Այսինքն, վերադառնալ այն տրամաբանությանը, որը կար մինչեւ ճգնաժամը։ Դա, կտեւի, կարծում եմ, մի քանի տարի։ Մենք նախատեսել ենք հաջորդ տարի իջեցնել բյուջետային դեֆիցիտը մոտ 1 տոկոսի չափով, եւ այն կլինի համախառն ներքին արդյունքի 5.6 - 5.7 տոկոսի շրջանակներում»։
«Հաջորդ տարի էական ծավալի վարկեր ներգրավվելու խնդիր եւ նպատակ չկա», - ասում է նախարար Դավթյանը եւ հավելում, որ այս տարի ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ 2010 թվականի համար վարկեր ներգրավելու. - «183 միլիարդ դեֆիցիտի ծածկման աղբյուրների մոտավորապես կեսը արտաքին աղբյուրներ են։ Դրանք բյուջետային վարկերն են։ Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մոտ 155 միլիոն դոլար, Համաշխարհային բանկի կողմից, կարծում եմ, մոտ 30 միլիոն դոլարի (վերջնական թիվը դեռ ճշգրտված չէ)»։
Այսպիսով, ըստ ֆինանսների նախարարի, հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտի կեսը՝ 93 միլիարդ դրամը, ֆինանսավորվելու է արտաքին աղբյուրներից։ Բյուջեի պակասորդի մնացած մասը՝ ավելի քան 90 միլիարդ դրամ, նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրներից։ Նախարար Տիգրան Դավթյանը չհստակեցրեց, թե կոնկրետ ի՞նչ «ներքին աղբյուրներից» է ծածկվելու շուրջ 90 միլիարդ դրամի պակասորդը։