Հայաստանի Պատվո շքանշան` Վենետիկի հանձնաժողովի ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Ջանի Բուքիքիոյին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Վենետիկի հանձնաժողովի ղեկավարին պետական բարձր պարգեւը շնորհվել է «Հայաստանի եվրոպական ինտեգրմանը մեծապես նպաստելու, Հայաստանի Հանրապետությունում իրավական բարեփոխումների իրականացման գործում ունեցած ծառայությունների համար»: