Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ոչ միայն թատրոնի երեւանյան հյուրախաղերի, այլեւ թատրոնի հիմնադրման նպատակների մասին՝ շեշտելով, որ այսօր արդեն իր ղեկավարած թատերախումբը, որի կազմում են ոչ միայն հայ, նաեւ այլազգի (ռուս, ուկրաինացի, բելառուսներ եւ այլն) դերասաններ, ոչ միայն իր ներկայացումները (հայերեն եւ ռուսերեն) հասցեագրում է մոսկովյան հայ հանդիսատեսին, այլեւ փորձում է ռուս հանդիսատեսին ներկայացնել հայ մշակույթը:
«Սա հայ-ռուսական թատրոն է, եւ մեր թատրոնի համար առաջին նպատակներից մեկը հայ մշակույթը, հայ արվեստը մատուցելն է», - շեշտեց Ստեփանյանը: - «Անցյալ տարի մենք բեմադրեցինք [Պերճ Զեյթունցյանի] «Ոտքի, դատարանն է գալիս», որը վերանվանեցինք «Դատը», որի մեջ մեծ հաճույքով եկան եւ աշխատեցին Ռուսաստանի լավագույն դերասանական ուժերը»:
Երեւանյան հյուրախաղերը անցնում են Մոսկվայի հայ մշակույթի հիմնադրամի աջակցությամբ:
Թատերախումբը Երեւան է բերել երկու ներկայացում՝ Գեւորգ Տեր-Ալեքսանյանի «Ուխտագնացություն Սուրբ Թելեթ...» եւ Ալեքսեյ Ռիմովի «Մենամարտը»: