Ամենայն հայոց կաթողիկոսը կմեկնի Ղարաբաղ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը վաղը կմեկնի Լեռնային Ղարաբաղ, ուր կնախագահի Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումները:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Վեհափառին կուղեկցի բարձրաստիճան հոգեւորականների պատվիրակություն:

Առաջիկա երեք օրերին Արցախի թեմի վերաբացման հոբելյանին նվիրված միջոցառումներ են նախատեսված Ստեփանակերտում, Գանձասարում եւ Շուշիում: