Կառավարության սեպտեմբերի 23-ի նիստում մերժվել է «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի խոշոր ներդրումային ծրագրով ներկայացված հայտը՝ պետության կողմից սահմանված կարգով ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու վերաբերյալ։
«Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունը նախատեսում է Երեւանի Ավան համայնքում նոր հացի գործարան հիմնել եւ այդ նպատակով Չեխիայից ներմուծել է ավելի քան 4 միլիոն եվրո արժողությամբ սարքավորումներ՝ հաց, հրուշակեղեն եւ հացամթերք արտադրելու համար։ Ակնկալվում է, որ գործարանը աշխատանքով կապահովի 200-250 մարդու։
Ընկերության իրավաբան Ալեքսանդր Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ նոր կառուցվելիք գործարանի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 5 միլիոն եվրո։ Այս գումարի մի մասը ներդրել է ընկերության սեփականատերը, մյուս մասը՝ Չեխական բանկերը։
Պետության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ կառավարությունը ավելի վաղ առաջարկել էր բիզնես նախագծեր ներկայացնել, որոնք, որոշակի չափորոշիչների համապատասխանելու դեպքում, արժանանալու էին կառավարության հավանությանը եւ տվյալ ծրագրի մասով ընկերություններին որոշակի հարկային արտոնություններ էին տրամադրվելու։ Կառավարության այդ որոշմամբ ընկերություններին հնարավորություն էր ընձեռվում 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման ժամանակ մինչեւ 3 տարով հետաձգել մաքսային մարմնի կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը։
Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը (ով առնչություն չունի «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության հետ) ներկայացրեց ընկերության բիզնես ծրագրի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության, պետական եկամուտների կոմիտեի եւ ֆինանսների նախարարության գնահատականը։
«Օրենքով սահմանված կարգով իրականացվել է բիզնես ծրագրի գնահատումը։ Գնահատվել է 50 տոկոսից ավելի ցածր», - կառավարության նիստին ասաց Երիցյանը՝ ներկայացնելով «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության դիմումի մերժման նախագիծը։
Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ նախագիծը անցել է բոլոր ընթացակարգերով, քննարկվել է նախարարական կոմիտեում, ինչից հետո կառավարությունը հաստատեց այն։
Կառավարության կողմից ներկայացված գնահատման չափորոշիչներից են՝ նախագծերի իրատեսականությունը, նոր աշխատատեղերի ստեղծումը, արտահանման միտվածությունը կամ ներմուծման փոխարինումը, համաֆինանսավորման առկայությունը, ռիսկայնության ցածր մակարդակը։
«Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության իրավաբան Ալեքսանդր Սահակյանը համարում է, որ իրենց նախագիծը կարող էր ավելի բարձր գնահատվել։ Իրավաբանը ընդգծեց, որ գործարանի կառուցման ծրագիրը արդեն իսկ արժանացել է չեխական բանկերի եւ ապահովագրական ընկերությունների հավանությանը։
«Մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ եւ ի՞նչ պատճառներով է կառավարությունը մերժել մեր դիմումը։ Բոլոր դեպքերում, մերժման որոշումը ստանալուց հետո, եթե որոշման մեջ սահմանված են մերժման հիմքերը, ընկերությունը կրկին անգամ դիմելու է՝ այդ բացասական եզրակացության հիմքում ընկած պատճառները վերացնելուց հետո», - ասաց Սահակյանը։