«Ադրբեջանն ուզում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարեւանների հետ, սակայն Հայաստանն էլ պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ», - ըստ «Թրենդ» գործակալության, Նյու Յորքի համալսարաններից մեկում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Ղարաբաղյան խնդրի կարգավորումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրն է, ընդ որում, Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ այս հակամարտության կարգավորումը կարեւոր է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ տարածաշրջանի բարգավաճման համար», - ընդգծել է Մամեդյարովը քննարկման ժամանակ, որին, ըստ լրատվամիջոցների, մասնակցել են Խորհրդային Միության եւ Արեւելյան Եվրոպայի հարցերով մի շարք հայտնի փորձագետներ, Պետդեպարտամենտի նախկին աշխատակիցներ:
«Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է. մեր տարածքների 20 տոկոսը օկուպացվել է, ավելի քան մեկ միլիոն մարդ` դարձել փախստական», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարն ու ընդգծել. - «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող բանակցություններ կարող են ընթանալ միայն այն ժամանակ, երբ այդ մարդիկ կվերադառնան հայրենի բնակավայր»:
«Ադրբեջանը գտնվում է մի տարածաշրջանում, որը միավորում է արեւելքը արեւմուտքին, եւ օգտվելով իր աշխարհաքաղաքական դիրքից` մշտապես ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայունություն հաստատելու ուղղությամբ», - ասել է Էլմար Մամեդյարովը:
Անդրադառնալով տարածաշրջանային ծրագրերին` Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղին, Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարին եւ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգծին, Մամեդյարովն ընդգծել է, որ դրանք էական դեր են խաղում Ադրբեջանի պետականության եւ ինքնիշխանության ամրապնդման հարցում, ինչպես նաեւ լուրջ դրական ազդեցություն են թողնում տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա: