Շախմատի աշխարհի նախկին չեմպիոններ Գարի Կասպարովի եւ Անատոլի Կարպովի միջեւ Վալենսիայում անցկացվող մրցավեճի առաջին օրվա արդյունքներով` Կասպարովը հաղթում է 2:0 հաշվով:
Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը` երեքշաբթի օրը գրոսմայստերները արագ շախմատ են խաղացել, եւ երկու պարտիաներում էլ Կարպովը սպառել է հատկացված ժամանակը:
Ընդհանուր առմամբ, աշխարհի 12-րդ չեմպիոն Կարպովը եւ 13-րդ չեմպիոն Կասպարովը Վալենսիայում խաղալու են 12 պարտիա, որոնցից 4-ը` արագ շախմատ, 8-ը` բլից:
58-ամյա Կարպովի եւ 46-ամյա Կասպարովի համար այս մրցավեճը պատմական է. 25 տարի առաջ` 1984 թվականի սեպտեմբերին, երկու շախմատիստների միջեւ կայացավ առաջին մենամարտը աշխարհի շախմատային թագի համար, որը տեւեց չորս ամիս եւ որում այդպես էլ հաղթող չհռչակվեց:
Վալենսիայի մրցավեճը առաջինն է նախատեսված 5 հանդիպումներից: Շախմատիստները պատրաստվում են կես տարվա ընթացքում հանդիպել այն երկրներում, որտեղ 1980-ականներին պայքարել են աշխարհի չեմպիոնի կոչման համար. բացի Իսպանիայից, նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում: