«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը անցած շաբաթավերջին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է դիմել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու եւ վնասի հատուցման պահանջի մասին հայցով։
«Մեր հայցում մենք բողոքում ենք «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի հրապարակած մի գրքում ցեղասպանության ուղղակի ժխտման դեմ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: - «Գիրքը հրատարակվել է 2008 թվականին, այն ե'ւ անգլերենով է հրատարակվել, հետո թարգմանվել է նաեւ ռուսերեն: Այդ գրքում հեղինակներից մեկը ուղղակիորեն հերքել է ցեղասպանությունը, եւ մենք ներկայացրել ենք բոլոր հիմքերը, այդ հիմքերի վրա մեկնաբանել ենք` ինչ բան է ցեղասպանության ժխտումը, ինչպես նաեւ ներկայացրել ենք մեր պահանջները»:
Խոսքը գրքում հրապարակված «Թուրքիա - Հայաստան հարաբերություններ. հավերժական փակուղի» խորագրով հոդվածի մասին է, որը, ըստ հայցվոր կողմի, հերքում է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հոդվածի հեղինակը թուրք հետազոտող է: Իսկանդարյանի դիտարկմամբ` նախ` այնտեղ ոչ մի ցեղասպանություն չի հերքվել, երկրորդ` նախաբանում, ինչպես սովորաբար բոլոր գիտական գրքերում, նշված է, որ ինստիտուտը պատասխանատվություն չի կրում հրապարակված հոդվածների հեղինակների մտքերի համար, որ նրանք արտահայտում են իրենց սեփական տեսակետները, եւ երրորդ. - «Գիտությունը ենթադրում է յուրաքանչյուր հարցի շուրջ գոյություն ունեցող խնդիրների մասին տեսակետների ուսումնասիրություն: Հետազոտողների խնդիրը ուսումնասիրությունն է, այդ թվում եւ ուսումնասիրել այն, թե ինչ են մտածում եւ խոսում այդ խնդրի շուրջ մասին Թուրքիայում»:
«Հեղինակ Այբարս Գյորգուլուն իր հոդվածում փորձում է ուսումնասիրել գործընթացները այնպես, ինչպես կան, եւ ոչ թե այնպես, ինչպես ինչ-որ մեկին ցանկալի կլիներ տեսնել», - նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը` ամփոփելով. - «Սա տարրական գիտական խնդիր է, ոչ բոլորն են սա հասկանում, բայց ինչ արած, այդպես էլ է պատահում»: