Կուսակցությունների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել օգոստոսի 31-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, լրագրողներին երեքշաբթի օրը ասաց Ազգային ժողովում Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Սեպտեմբերի 17-ին հայաստանյան քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել օգոստոսի 31-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, լրագրողներին երեքշաբթի օրը ասաց Ազգային ժողովում Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Անցած շաբաթ խորհրդարանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով Վահան Հովհաննիսյանի հարցին, թե հնարավո՞ր են արդյոք փոփոխություններ նախաստորագրված արձանագրություններում, հայտարարել էր. - «Երկու երկրների ներկայացուցիչները մինչեւ արձանագրությունները նման տեսքի բերելը երկար խորհրդակցել են, եղել են բազմաբնույթ առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով չեն ընդգրկվել փաստաթղթերում: Արդյունքում հանրության դատին է ներկայացվել երկու արձանագրություն»:
Հայաստանի արտգործնախարարը, սակայն, ուղղակիորեն չէր պատասխանել փոփոխությունների հնարավորության մասին հարցին:
Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը, մասնավորապես, ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Հայաստանի բարձրաստիճան դիվանագետների, ծանոթ է միջազգային պայմանագրերի մասին օրենքին, որտեղ ասվում է, որ բանակցությունները ավարտված չեն համարվում, քանի դեռ փաստաթղթերը ստորագրված չեն, իսկ հիմա դեռ բանակցությունների փուլն է:
«Իսկ բանակցությունների փուլում ասել, որ ամեն ինչ արդեն ավարտված է, կարող է նշանակել երկու բան. կամ դու արդեն թաքուն ստորագրել ես, բայց չես ասում (ինչը քիչ հավանական է), կամ դու այնքան ես ուզում ստորագրել, որ պատրաստ ես խաբել սեփական հասարակությանը դա անելու համար», - կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Դաշնակցության ղեկավար ներկայացուցիչները մի շարք առիթներով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջ են հնչեցրել՝ սակայն խուսափել են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ ներկայացնել, թեեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հենց Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է։
«Ես տեսնում եմ, որ Սերժ Սարգսյանը ավելի հակված է ստորագրելուն, քան չստորագրելուն, եւ տեսնում եմ, որ շատ դժվար է լինելու պարտադրել որեւէ փոփոխություն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հետ կանգնենք», - ասաց Հովհաննիսյանը:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք դաշնակցությունը պատրաստվում է պահանջել նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Ամեն ինչ իր ժամանակն ունի»:
«Մեր խնդիրը պոպոք ուտելն է, ոչ թե անպայման պոպոքի պահակին ծեծելը։ Մենք ուզում ենք այգում հաջողության հասնել», - իր ասելիքը այլաբանորեն մեկնաբանեց Դաշնակցություն խմբակցության ղեկավարը - «եթե այսպես շարունակվեց անդառնալի կերպով, դրա [նախագահի հրաժարականը պահանջելու] հերթն էլ կհասունանա»:
Սեպտեմբերի 15-ից Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները հացադուլ եւ նստացույց են անցկացնում Հայաստանի արտգործնախարարության եւ կառավարության շենքերի առջեւ, իրենց բողոքն է արտահայտելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունների դեմ։ Կուսակցությունը, մասնավորապես, անհանգստություն է հայտնել արձանագրություններում առկա այն կետի առնչությամբ, որտեղ ասվում է, որ երկու երկրները վերահաստատում են «ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես մտահոգություններ է հնչեցրել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, Վահան Հովհաննիսյանը ասաց, թե ինքը Տեր-Պետրոսյանի տեսակետը չի հասկանում, քանի որ դա իշխանությունների տեսակետից շատ չի տարբերվում։
Վահան Հովհաննսյանը, մասնավորապես, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց, Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ցույցեր անցկացնելուց, որպեսզի չխանգարի Սերժ Սարգսյանին։ Հիմա, երբ այդ գործընթացը «ավելի սուր փուլում է», Տեր-Պետրոսյանը կրկին հետ է քաշվում։
Այդուհանդերձ, Հովհաննիսյանի կարծիքով, - «Իհարկե, Տեր-Պետրոսյանը շատ է ուզում, որ Սերժ Սարգսյանը հենց այս ճանապարհին ձախողվի, անհաջողության մատնվի, եւ այդ դեպքոմ ազգի պապայի դերը նորից ինքը կստանձնի։ Կստանձնի, ու այսպես է ենթադրվում, կասի՝ դե տղերք, այստեղ ամեն ինչ փչացրել են, ես էլ ոչինչ չեմ կարող անել, իսկ հիմա տեսնենք ինչ ենք անում [երկրին] ներսում»։