«Մենք խոստովանում ենք, որ սեպտեմբերի 21-ին մեր թերթում հրապարակված «Երեւան, բարեկամություն հիշող» հոդվածում խմբագրության սխալի պատճառով օգտագործվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից մեջբերված խեղաթյուրված հատվածներ ու, բացի այդ, հոդվածի մասին տեղյակ չի պահվել Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը այսպիսի մեկնաբանություն արեց «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Վադիմ Պոեգլին:
«Խմբագրությունը ներողություն է խնդրում, մեղավորները կպատժվեն: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի խմբագրությունը նորից շնորհավորում է Հայաստանի նախագահին եւ հայաստանցիներին Անկախության տոնի կապակցությամբ», - ասաց Պոեգլին: - «Սա մեր սխալն է, եւ մենք նորից ներողություն ենք խնդրում»:
Նա հավելեց, որ այս մեկնաբանությունը կլինի թերթի չորեքշաբթի օրվա համարում։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` «փաստորեն, այն ամենը, ինչ հրապարակվել է ձեր թերթում, Սերժ Սարգսյանը չի՞ ասել, եւ այդ խոսքերը պոկվա՞ծ էին ընդհանուր համատեքստից», Վադիմ Պոեգլին պատասխանեց. - «Այո, դրանք պոկված էին համատեքստից»։
Երկուշաբթի օրը ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթը հրապարակել էր լրագրող Եկատերինա Սաժնեւայի «հարցազրույցը» Սերժ Սարգսյանի հետ, որտեղ Հայաստանի նախագահին վերագրվել էին, մասնավորապես, հետեւյալ խոսքերը. - «Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ինքը Ռուսաստանն է համարում Թուրքիային իր ռազմավարական գործընկերը: Ադրբեջանը նույնպես Ռուսաստանի համար ռազմավարական գործընկեր է համարվում: Ռուսաստանը ուժեղ երկիր է եւ ում հետ կուզի` կարող է բարեկամանալ: Ոմանք նավթ ունեն, ոմանք էլ` գազ: Իսկ մենք ինչ է, պետք է օդո՞վ սնվենք: Մեզ մոտ առանց այդ էլ սահմանների մի մասը փակ է: Ոմանք մեզ հանդիմանում են, որ Վրաստանի հետ կապ ենք պահպանում` չնայած անցած տարվա իրադարձություններին: Բայց մենք չենք պատրաստվում թշնամանալ Վրաստանի հետ որեւէ մեկին հաճոյանալու համար: Մենք շատ մոտ ենք միմյանց: Հարավային Օսիայում հնգօրյա պատերազմի ժամանակ, երբ մի պահ Թբիլիսիից երկաթուղային բեռների փոխադրումը դադարեց, Երեւանում ընդհանրապես բենզին չէր մնացել»:
Հայաստանի նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը հայտարարել է, որ այդ հարցազրույցը իրականում տեղի չի ունեցել, որ հարցազրույցում նշված հարցերը այդ օրը չեն հնչեցվել, եւ նախագահի խոսքերը ամբողջությամբ խեղաթյուրված են, որոշ մտքեր էլ պոկված են համատեքստից։ Ֆարմանյանը ընդգծել է, որ այդ լրագրողին եւ ընդհանրապես «Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթին Հայաստանի նախագահը որեւէ հարցազրույց չի տվել. - «Նյութի հեղինակը «Հայաստանում ռուսական խոսքի օրեր» միջոցառման շրջանակում, ի թիվս տասնյակ այլ ներկայացուցիչների, մասնակցել է Նախագահի նստավայրում կազմակերպված հանդիպմանը: «Հարցազրույցում» նշված հարցերը հանդիպման ընթացքում ընդհանրապես չեն հնչեցվել, իսկ Նախագահ Սարգսյանի խոսքերն ամբողջությամբ խեղաթյուրված են եւ մեջբերված լրագրողական էթիկայի ամենատարրական կանոններին չհամապատասխանող կոպիտ շեղումներով: Տեղի չունեցած «հարցազրույցում» Նախագահ Սարգսյանին վերագրվող որոշ մտքեր էլ պոկված են համատեքստից եւ չեն արտացոլում Նախագահի կողմից ասվածի բուն իմաստն ու շեշտադրումները»: