Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հնչեցրեց, որ հայ-թուրքական սահմանը եթե անգամ բացվի, ապա շարքային հայաստանցին դրանից ոչինչ չի շահի:
«Մեզ 10 տարի ասում էին՝ դուք լավ չեք ապրի, մինչեւ Արցախի հարցը չլուծվի: Դա սուտ էր», - լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը ասաց ռեժիսորը՝ շարունակելով. - «Հիմա մեզ ասում են՝ դուք լավ չեք ապրի, մինչեւ սահմանը չբացվի: Դա էլ է սուտ ու կեղծիք: Մենք լավ չենք ապրի, քանի դեռ ապրում ենք այս օլիգարխական, մոնոպոլիստական, կեղծ ֆեոդալակապիտալիստական համակարգում»:
Նրա համոզմամբ, Հայաստանում հասարակությունը սոցիալական առումով խիստ բեւեռացված է, եւ հայ-թուրքական սահմանի բացումից շահելու են միայն «տնտեսությունը մոնոպոլացրած ընտանիքները»:
Բացի այդ, Խզմալյանը վտանգավոր է համարում հասարակության մեջ եղած անվստահությունը գործող իշխանությունների նկատմամբ. - «Վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերություններին հիմնված է նախ սրա վրա: Չեն վստահում, չեն սիրում, գիտեն, որ խաբելու են: Ոչ թե թուրքերն են մեզ խաբելու... Մեզ [մեր] իշխանություններն են խաբում: Ասում են՝ դուք լավ չեք ապրի: Իհարկե, լավ չենք ապրի. Քուվեյտի հետ սահման ունենաք, բացեք՝ չեք ապրի լավ, որովհետեւ էլի մի օլիգարխ կնստի այդ սահմանին, ինչպես մնացած տեղերը նստել են, եւ կլափի»: