ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին չորեքշաբթի օրը իր մտահոգությունն է արտահայտել Թուրքիայում Dogan Media Group-ին ներկայացված «աննախադեպ» տուգանքի առթիվ:
«ԵԱՀԿ-ի սկզբունքները ենթադրում են, որ կառավարությունները պետք է մամուլի բազմակարծության համար անհրաժեշտ պայմաններ ապահովեն եւ հանդուրժողականություն հանդես բերեն երկրի օրենսդրական ակտերը մամուլի հանդեպ կիրառելիս` հատկապես երբ դա վերաբերում է քննադատական ելույթներ հրապարակող մամուլին», - նշել է Հարաշտին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին հղած նամակում:
«Ես խնդրում եմ պաշտոնյաներին այնպիսի գործելակերպ որդեգրել, որ լրատվության միջոցներին ներկայացված տուգանքները խելամիտ լինեն, եւ գումարի չափը չվտանգի լրատվության միջոցի կենսունակությունը», - հավելել է նա:
Հարաշտիի նամակը հաջորդել է սեպտեմբերի 8-ին Dogan Media Group-ին իբր հարկային խախտումների համար 2,5 միլիարդ դոլարի տուգանք ներկայացնելու որոշմանը: Dogan Media Group-ը հերքում է հարկային օրինախախտումների մեղադրանքը` ասելով, թե դրանք սոսկ նպատակ ունեն լռեցնել կառավարության գործունեությունը քննադատող լրատվամիջոցը:
«Dogan Group-ին ներկայացված տուգանքների չափը աննախադեպ եւ մտահոգիչ է», - ասել է Հարաշտին` նկատի ունենալով նաեւ 500 միլիոն դոլարի տուգանքը, որ այս տարվա փետրվարին ներկայացվել էր ընկերությանը` բաժնեմասերը Գերմանական հրատարակչական ձեռնարկությանը վաճառելիս հարկային օրինախախտումների համար: - «Այս նախորդ տուգանքն ինքնին արդեն չափազանց մեծ էր»:
«Երկու տուգանքները միասին կազմում են 3 միլիարդ դոլար, որը ըստ հաշվետվությունների համարժեք է Dogan-ի ամբողջ ունեցվածքի արժեքին: Եթե հոլդինգը վճարի տուգանքները, ապա, ինչպես հավաստում է Dogan Media Group-ը, այն կսնանկանա: Սա կարող է լրջորեն վտանգել բազմակարծությանը Թուրքիայում», - հայտարարել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը:
«Ամենօրյա ուշադրությունը` մամուլի բազմակարծությանը ԵԱՀԿ-ի անդամ երկրների կարեւոր պարտավորություններից է: Միայն մամուլի բազմակարծությունը կարող է ապահովել խոսքի ազատությունը: Կարծում եմ, Թուրքիան կհետեւի այս սկզբունքներին», - ասել է Հարաշտին: