2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը չորեքշաբթի օրը սկսեց իր զեկույցի հրապարակումը Ազգային ժողովում:
138-էջանոց եզրակացությունը խորհրդարանին է ներկայացնում հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Փաստաթղթի հրապարակումը կշարունակվի հինգշաբթի օրը:
Եզրակացության նախաբանում նշված է, որ «հանձնաժողովը գիտակցում է այս փաստաթղթի ամբողջ կարեւորությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման, հասարակական համաձայնության եւ օր առաջ միասնական մթնոլորտի հաստատման գործում, ինչպես նաեւ առաջնորդվում է անհանդուրժողականությունը եւ թշնամանքը Հայաստանի քաղաքական դաշտից արմատախիլ անելու ցանկությամբ»:
Անցյալ տարվա հունիսին ձեւավորված հանձնաժողովի խնդիրը, ըստ Ազգային ժողովի համապատասխան որոշման, մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի մահվան հանգամանքների ճշտումն էր, ինչպես նաեւ ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության ուսումնասիրությունը:
Հանձնաժողովի` չորեքշաբթի օրը հրապարակված եզրակացությունում, մասնավորապես, ասված է. - «Ամենախնդրահարույց եւ հասարակությանը մտահոգող հարցերից մեկն այն է, թե ո՞ւմ գործողությունների հետեւանքով է վրա հասել մահը: Հանձնաժողովը չի պատասխանել այս հարցին, քանի որ նույնիսկ ցանկության դեպքում էլ չի կարող եւ իրավունք չունի վերածվելու նախաքննական մարմնի եւ իրականացնելու լիազորություններ, որոնք քրեադատավարական օրենսդրությամբ բացառապես վերապահված են միայն նախաքննական մարմնին»:
Եզրակացության մեջ նշված է նաեւ, թե հանձնաժողովը լիահույս է, որ նախաքննության մարմինը կկարողանա լուծել իր առջեւ դրված խնդիրը, եւ այդ կապակցությամբ հանձնաժողովը Հատուկ քննչական ծառայությանը առաջարկում է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` բացահայտելու ինչպես մահվան, այնպես էլ բռնությունների, մարմնական վնասվածքներ պատճառելու եւ մյուս դեպքերը:
Եզրակացության մեջ անդրադարձ կա զինծառայող Տիգրան Աբգարյանի եւ Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ լուծարված փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի զեկույցներին` Հատուկ քննչական ծառայության առարկություններով հանդերձ։ Հանձնաժողովն իր եզրահանգումն է արել. - «Հանձնաժողովը համամիտ է խմբի դիտարկմանը, որ Համլետ Թադեւոսյանի զրահաբաճկոնը ժամանակին փորձաքննության չներկայացնելը իրոք հանդիսանում է քրեադատավարական նորմերի խախտում։ Այնուամենայնիվ, խմբի նշած բացթողումները, հանձնաժողովի կարծիքով, չէին կարող խոչընդոտ հանդիսանալ մահվան հանգամանքների ամբողջական բացահայտմանը»։
Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի զեկույցին ի պատասխան Հատուկ քննչական ծառայության առարկությունները ներկայացնելուց հետո հանձնաժողովականները, ինչպես Հատուկ քննչական ծառայությունը, չակերտներով են ներկայացրել զեկուցողներ բառը` արձանագրելով, թե «զեկուցողների» դիրքորոշումը համոզիչ չէ։ Հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ զեկուցողների ներկայացրած վարկածը ընդունելի չէ»։
Եզրակացության մեջ նշելով, որ մարտի 1-ին «Չերյոմուխա -7» հատուկ միջոցի կիրառման հետեւանքով զոհվել է 3, եւ վիրավորվել 6 քաղաքացիական անձ, նշված է. - «Այն հանգամանքը, որ արցունքաբեր գազ արտանետող այդ փամփուշտները կիրառվել են նախատեսված անվտանգության կանոնների խախտմամբ, վկայում է նաեւ այն փաստը, որ դրանց օգտագործման ընթացքում արտանետված գազից թունավորվել եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ ոստիկանության զորքերի 11 զինծառայող»։
Հանձնաժողովի եզրակացությունը շարունակվում է հետեւյալ նախադասությամբ. - «Չերյոմուխա – 7» հատուկ միջոցների կիրառումը գուցե պարտադրված է եղել իրավիճակով, այնուամենայնիվ, եղել է ոչ իրավաչափ»։
Սրանով հանդերձ եզրակացությայն մեջ նշված է, որ ոստիկանների գործողությունները «ընդհանուր առմամբ իրավաչափ են»:
Միեւնույն ժամանակ, հանձնաժողովը, ըստ Սամվել Նիկոյանի հրապարակած զեկույցի, դատապարտում է ոստիկանության որոշ աշխատակիցների գործողությունները` հույս հայտնելով, թե դրանցով կզբաղվեն իրավապահները:
Սամվել Նիկոյանի նաեւ ասաց. - «Չնայած զանգվածային միջոցառման մասնակիցների կողմից դրեւորվել է ագրեսիվ վարքագիծ, այնուամենայնիվ, հանձնաժողովը գտնում է, որ ոստիկանությունը պետք է օգտագործեր բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու համար բախումները»:
Եզրակացության մեջ կան որոշ ձեւակերպումներ, որոնք հիշեցնում էին մարտի 1-ից հետո դատապարտված ընդդիմադիրների վերաբերյալ տարբեր դատարաններում, բայց նույն դատախազների հրապարակած մեղադրական եզրակացությունները. - «2008 թվականի փետրվարի 21-ից մինչեւ մարտի 1-ը ներառյալ՝ շուրջ 240 ժամ տեւած զանգվածային միջոցառումները հանձնաժողովը դիտարկում է որպես մեկ զանգվածային միջոցառում, որը իրականացվել է ցույցերի, երթերի եւ նստացույցերի տեսքով, որի ընթացքում պարբերաբար խախտվել է հասարակական կարգը, տրանսպորտի երթեւեկությունը, կազմալուծվել է պետական հիմնարկների աշխատանքը: Ընտրությունների եւ ընտրություններին հաջորդած 10 օրերի ընթացքում ընդդիմության կազմակերպած չարտոնված հանրահավաքները ապակայունացնում էին իրավիճակը երկրում»:
Հանձնաժողովում Դաշնակցության ներկայացուցիչներ Արտյուշ Շահբազյանը եւ Արծվիկ Մինասյանը ներկայացրել են հատուկ կարծիք, սակայն զեկույցի եզրափակիչ մասում նշված են կցված փաստաթղթերը, որոնց շարքում չկա հիշատակում Դաշնակցության ներկայացուցիչների հատուկ կարծիքի մասին:
Շահբազյանը եւ Մինասյանը հատուկ կարծիքով անհամաձայնություն են արտահայտում հանձնաժողովի այն եզրակացության հետ կապված, համաձայն որի` ոստիկանության գործողությունները, ընդհանուր առմամբ, իրավաչափ եւ համաչափ էին:
Զեկույցում կա Փաստահավաք խմբի եզրակացությունը, որը, մասնավորապես, վերաբերում է հատուկ միջոցների կիրառմանը, սակայն եզրակացության մեջ նշված են Հատուկ քննչական ծառայության առարկությունները: