Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւի կարծիքով` Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ - թուրքական հարաբերությունները զուգահեռ գործընթացներ են:
«Թրենդ» գործակալության փոխանցմամբ` քաղաքագետը այսպես է հիմնավորել իր տեսակետը. - «Ես համոզված եմ, որ Անկարան հետեւողական է եւ կպահպանի այդ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Ես չեմ պատկերացնում այնպիսի իրավիճակ, երբ կարգավորվեն հարաբերությունները Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, իսկ Ղարաբաղյան հիմնահարցը մնա առկախված»:
Դատելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից` քաղաքագետը կանխատեսում է, որ ինչ-որ բեկում լինելու է բանակցություններում:
Անդրադառնալով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման մասին նախաստորագրված արձանագրություններին՝ քաղաքագետ Աղաեւն ասել է. - «Ինչ էլ գրված լինի արձանագրություններում, իրականում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացն է թաքնված տեքստում: Եթե բաց տեքստով նշված լիներ արձանագրությունում, ապա Հայաստանում իշխանափոխություն կլիներ»:
Քաղաքագետի կանխատեսմամբ` առաջիկա ամիսներին կստորագրվի շրջանակային համաձայնագիրը: