95 տարի ծխելու սովոր անգլուհի Վիննի Lենգլին կարողացել է վերջ տալ իր այդ վատ սովորությանը: Daily Mail պարբերականի փոխանցմամբ` այդ որոշումը անգլուհին կայացրել է իր 102-րդ տարեդարձի օրը:
«Ինձ ծխելը այլեւս չի գրավում», - պարբերականին իր վերջին որոշումը այսպես է բացատրել Վիննի Լենգլին` կյանքը Lոնդոնի հարավում անցկացրած ինքնասպասարկմամբ աշխատող լվացքատան նախկին աշխատակցուհին:
Նա ծխել սկսել է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում` 1914 թվականին:
«Այն ժամանակ, նաեւ Երկրորդ համաշխարհայինի տարիներին նույնպես, երբ Լոնդոնի վրա էին ընկնում գերմանական ռումբերը, սթրեսից ազատվելու համար շատերն էին ծխում, եւ մենք չէինք էլ մտածում, որ դա մեր առողջությանը վնաս է», - պատմել է Լենգլին:
Օրական միջին հաշվով 5 ծխախոտ ծխող Վիննի Լենգլիի հաշվարկներով` 1914-ից սկսած ինքը մոտ 170 հազար հատիկ ծխած կլինի:
Բայց անկեղծ զրույցի մի պահի Վիննի Լենգլին ասել է, թե «զգում է` հիմա տեսողությունը արագ փչանում է»:
«Այդպես ես մի քանի տարի անց անգամ ծխախոտի տուփը չէի տեսնի», - ասել է 102-ամյա անգլուհին, ով ամուսնուն` Ռոբերտին1968-ին երկրային այս կյանքում հրաժեշտ տալուց հետո ապրել է 41 տարի: Նա ավելի երկարակյաց է գտնվել նաեւ որդուց, ով մահացել է 4 տարի առաջ` 72 տարեկան հասակում:
Լրագրողների հետ զրույցում 102-ամյա անգլուհին նաեւ բողոքել է ծխախոտի գներից` դրանք որակելով «անտանելի թանկ»: Վիննի Լենգլիի հավաստմամբ` ծխախոտի թանկության պատճառով վերջին շրջանում ինքը կրճատել էր ծխելը եւ միայն ընթրիքից հետո էր իրեն թույլ տալիս ծխել կամ մահճակալում` արդեն քնելուց առաջ: