Ղազախստանում այսօր բացվում է Կասպյան երկրների առաջին ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին Իրանը հրավիրված չէ:
Աքթաու նավահանգստային քաղաքում հանդիպելու են Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ղեկավարները:
«Ակնկալվում է, որ քառակողմ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը, Նուրսուլթան Նազարբաեւը, Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը եւ Դմիտրի Մեդվեդեւը կքննարկեն էներգետիկ ոլորտին եւ Կասպյան տարածաշրջանին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ մտքեր կփոխանակեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նիստի վերաբերյալ՚, - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:
Նա չի բացառել, որ Ռուսաստանի նախագահը կարող է առանձին, դեմ առ դեմ հանդիպում ունենալ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հետ:
Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, թե երկօրյա այդ հանդիպումը «խախտում է նախկին համաձայնությունները»:
Կասպից ծով ելք ունեցող հինգ երկրները տարաձայնություններ ունեն Կասպիցի ծով կամ լիճ լինելու հարցում, ինչը կարեւոր է նավթի եւ գազի կասպյան պաշարները բաժանելու հարցում: