Աշոտ Քոչարյանը նշանակվել է Լիբանանում Հայաստանի դեսպան

Աշոտ Քոչարյանը ազատվել է Հնդկաստանում Հայաստանի դեսպանի պարտականություններից եւ նշանակվել է Լիբանանում Հայաստանի դեսպան (նստավայրը` Բեյրութ):

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` համապատասխան հրամանագրերը նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է երեկ:

Աշոտ Քոչարյանը Հնդկաստանում Հայաստանի դեսպանն էր 2005 թվականից:

2003-2005 թվականներին նա եղել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը: