Ռուսաստանը այսուհետ կարող է օրինական հիմունքներով զինվորականներ ուղարկել արտերկիր` մարտական առաջադրանք կատարելու: Չորեքշաբթի երեկոյան Պետդուման ձայների ճնշող մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որը խորհրդարանի ստորին պալատ էր ներկայացրել նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Այսպիսով, պաշտոնական Մոսկվան առանց պատերազմ հայտարարելու կարող է զորքեր ուղարկել հետեւյալ խնդիրները լուծելու համար` Ռուսաստանի քաղաքացիների կամ երկրի սահմաններից դուրս գտնվող ռուսաստանյան ռազմակայանների պաշտպանություն, մեկ այլ պետության դեմ հարձակման կանխում, պայքար ծովահենության ու ահաբեկչության դեմ:
Առաջին ընթերցմամբ հաստատված փոփոխությունների համաձայն` ռուսաստանյան ստորաբաժանումները արտեկիր ուղարկելու համար հարկավոր է միայն Դաշնության խորհրդի հավանությունը: Բոլոր ընթացիկ խնդիրների լուծումը` արտերկիր ուղարկվող զորախմբի թվաքանակից մինչեւ առաքելության տեւողությունը, դրվում է Ռուսաստանի նախագահի ուսերին:
Օրինագծի հեղինակները նշում են, որ այս փոփոխությունները հնարավորություն կտան ռուս զինվորականներին ավելի արագորեն արձագանքել ծագող խնդիրներին:
Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ, պաշտոնաթող գեներալ Վիկտոր Զավարզինը ասել է, որ այս օրենսդրական փոփոխությունները բխում են 21-րդ դարի ռազմական հակամարտությունների տրամաբանությունից:
«Մենք պետք է հստակ իրավական մեխանիզմ ունենաք, որ նախագահին հնարավորություն կտա զինվորականներ ուղարկել արտերկիր: Պետք է ընդունել, որ ժամանակակից պատերազմներն ու զինված հակամարտությունները կարճատեւ բնույթ են կրում: Դա է պատճառը, որ ցանկացած հապաղում կարող է ծանր հարված հասցնել ռուսական պետության պաշտպանական ողջ համակարգին», - նշել է Զավարզինը:
Նախագծի ընդունման ամենամեծ ջատագովներից մեկը ռուսաստանցի լիբերալ- դեմոկրատների ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին է, ով առաջարկել է Ռուսաստանի ցանկացած քաղաքացու սպառնացող ցանկացած վտանգի դեպքում «ռմբակոծել անընդհատ` մինչեւ ձեռքերը վեր չպարզեն»:
Դումայի այս որոշումը լրջորեն անհանգստացրել է ուկրաինացի քաղաքական գործիչներին: Կիեւում չեն բացառում, որ ռուսաստանյան ռազմածովային բազայի եւ Ռուսաստանի քաղաքացիների առկայությունը Ղրիմում կարող է ռուսական ռազմական նոր ակցիայի համար պատրվակ դառնալ:
Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը, մասնավորապես, հետեւյալ հռետորական հարցն է ուղղել. - «Եթե մեկի մտքով անցնի սադրանք իրագործել, որում ներգրավված կլինեն Ղրիմում տեղակայված ռուսաստանյան սեւծովյան նավատորմը կամ այստեղ ապրող Ռուսաստանի քաղաքացիները, հետո էլ դիմեն Ռուսաստանի նախագահին, այդ դեպքում ի՞նչ պետք է անի Դմիտրի Մեդվեդեւը»: