Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը կավելացնի Երեւան-Փարիզ, Փարիզ-Երեւան ուղիղ չվերթների հաճախականությունը։
Սեպտեմբերի 4-ն Փարիզում «Արմավիա» եւ Air France ավիաընկերությունների միջեւ ստորագրվել է համատեղ չվերթների իրականացման պայմանագիր:
«Այսուհետ մենք կարող ենք կատարել Երեւանից Փարիզ հինգ անգամ շաբաթական եւ Փարիզ – Երեւան չորս անգամ շաբաթական չվերթներ», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց «Արմավիա»-ի կոմերցիոն տնօրեն Թերեզա Ղազարյանը։
Առաջին համատեղ չվերթն արդեն իրականացվել է սեպտեմբերի 7-ին: Թե' ֆրանսիական, թե' հայկական կողմերը շարունակում են շահագործել Airbus 320 ինքնաթիռները։
Ավիաընկերության ներկայացուցիչների խոսքով, սա «Արմավիա»-ի համար առաջին քայլն էր դեպի եվրոպական խոշոր ավիափոխադրողների հետ համագործակցություն։ Ապագայում «Արմավիա»-ն հնարավոր է համարում նաեւ Sky Team-ին ինտեգրվելը։
Ավիաընկերությունները վարելու են գնային համատեղ քաղաքականություն, եւ, Ղազարյանի պնդմամբ, համատեղ չվերթների իրականացումից շահելու է նախեւառաջ ուղեւորը: Մասնավորապես, ավելի էժան կլինեն մեկ ուղղությամբ ավիատոմսերը:
«Արմավիա»-ն մշտապես մեղադրվում է տոմսերի բարձր գների մեջ։ Այս հարցը առավել հրատապ է Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարի տեսանկյունից։ «Արմավիա»-ի թռիչքային ծառայության պետի տեղակալ Սերգեյ Խառատյանի խոսքով, պատճառը «Զվարթնոց» օդանավակայանի գնային քաղաքականությունն է եւ հատկապես նավթի գները, որ ամենաբարձրն են աշխարհում։
«Շատ ընկերություններ Երեւան չվերթ իրականացնելիս նավթով են գալիս, որ Երեւանում չլցնեն կամ լցնեն քիչ: Նավթի գնի պարագայում «Արմավիա»-ին միշտ տուժած է, որովհետեւ մենք ստիպված Երեւանից ենք աշխատում եւ Երեւանի թանկ գներով ենք աշխատում: Երեւանում բարձր են գները ամեն ինչի՝ ուղեւորի սպասարկման, ինքնաթիռի կանգառի եւ այլն: Այսինքն՝ դա մտնում է ինքնաթիռի տոմսի գնի մեջ», - պարզաբանեց Խառատյանը:
Մինչ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով Air France ավիաընկերությունն պատրաստվում է կրճատել է շուրջ 1500 աշխատատեղ, «Արմավիա»-ի կոմերցիոն տնօրեն Թերեզա Ղազարյանը, ի պատասխան «Ազատություն» հարցին, հավաստեց, թե իրենք անգամ ուղեւորահոսքի աճ ունեն՝ մոտ 11 տոկոսով։
«Արմավիա» ընկերությունը հայտնվել է Եվրամիության ավելի քան 4 հազար ավիափոխադրողների ներառող ցուցակում, որոնք 2012-ից պետք է կրճատեն ածխաթթու գազի արտանետումները։ Հակառակ պարագայում այդ ընկերութունների, այդ թվում «Արմավիա»-ի ինքնաթիռներին կարգելվի վայրէջք կատարել Եվրամիության երկրների օդանավակայաններում կամ կկիրառվեն տույժեր։ Այս կապացությամբ, Սերգեյ Խառատյանը նկատեց, թե իրենք այս առումով մտահոգվելու առիթ չունեն, որովհետեւ Airbus 320 ինքնաթիռները իրենց շարժիչներով այդ առումով համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին: