ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ իրենց մոտեցումներն են հայտնել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման եւ շաբաթասկզբին նախաստորագված արձանագրությունների առնչությամբ:
Օրենսդիրները մի քանի հարցադրում են առանձնացրել: Հայաստանի հետ երկխոսություն սկսելու` Թուրքիայի վարած քաղաքականությունը նրանք բնորոշել են որպես «սառեցնող մարտավարություն»` ընդգծելով նաեւ նախապայմաններ դնելու Թուրքիայի ջանքերը:
«Հարաբերությունների կարգավորումը առանց նախապայմանների պետք է լինի», - շեշտել են կոնգրեսականները:
Ինչ վերաբերում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի պնդումներին, ապա Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքն տարածած հայտարարության մեջ նշել են, որ Հայոց ցեղասպանության պատմական անցքեըը վերանայելու կամ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը ներառելու ցանկացած փորձ հակասում է երկխոսության նպատակներին:
Այդուամենայնիվ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներն իրենց հայտարարությունը ավարտում են հույսով, որ երբ Թուրքիան կդադարեցնի անօրինական շրջափակումը, պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման նոր դուռ կբացվի, կսկվի հայ - թուրքական հարաբերությունների նոր դարաշրջան` հիմնված արդարության, ճշմարտության, խաղաղության եւ համագործակցության սկզբունքների վրա:
Շաբաթասկզբին մեկ այլ հայամետ կոնգրեսական` Ադամ Շիֆն էր անդրադարձել խնդրին, խորը ափսոսանք հայտելով, որ նախաստորագրված արձանագրությունում ներառված է պատմական հանձնախումբ ստեղծելու դրույթը:
Շիֆը հայտարարել էր, որ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ ճշմարիտ հաշտեցումը տեղի կունենա, երբ Թուրքիան կճանաչի 1915-23 թվականներին Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ գործադրված ցեղասպանությունը: