Վրաստանի նախագահի խորհրդականը արձագանքում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Թբիլիսիում բավականին լայն արձագանք է գտել Հայաստանի նախագահի հայտարարությունը հայոզ լեզվին Վրաստանում մարզային լեզվի կարգավիճակ շնորհելու անհրաժեշտության մասին:

«Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը: Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետեւողական եւ սկզբունքային»,- երեքշաբթի օրը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել էր Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահի այս հայտարարության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցել է Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը: