Նոր քննություն` Պոլիտկովսկայայի սպանության գործով

Ռուսաստանի Գերագույն դատարանն այսօր բավարարել է «Նովայա Գազետա» թերթի լրագրող, 2006-ի հոկտեմբերին սպանված Աննա Պոլիտկովսկայայի իրավահաջոդների շահերը ներկայացնող փաստաբանների հայցը, որով վերջիններս պահանջում են չեղյալ հայտարարել առաջին ատյանի դատարանի որոշումն ու Պոլիտկովսակայի սպանության գործով նոր քննություն անցկացնել։

Ավելի վաղ Մոսկվայի երդվյալ ատենակալների դատարանը արդարացրել էր Պոլիտկովսկայայի սպանության մեջ մեղադրվող Չեչնիայի երեք բնակիչներին։

«Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի այս որոշումը մեզ միանշանակորեն բավարարում է», - դատավճռի հրապարակումից անմիջապես հետո հայտարարել է Պոլիտկովսկայայի ընտանիքի շահերը ներկայացնող Կարինա Մոսկալենկոն։