1939 թվականի սեպտեմբերի 1-ին ֆաշիստական Գերմանիայի բանակի ստորաբաժանումները ներխուժեցին Լեհաստան։ Երկու օր անց Լոնդոնն ու Փարիզը պատերազմ հայտարարեցին Բեռլինին, այդպես սկսվեց համաեվրոպական պատերազմը, որը շուտով վերածվեց համաշխարհայինի եւ մի քանի տասնյակ միլիոն մարդու կյանք խլեց։
Թվում էր, թե ագրեսորի անունը բոլորին է հայտնի` խենթի հայացքով, ծաղրածուի բեղերով ֆյուրերն է, որն այդքան ցավ ու արցունք է բերել աշխարհին, սակայն անցած տասնամյակներում տեղի են ունեցել աշխարհաքաղաքական փոխոխություններ, այլեւս չկա Սովետական կայսրությունը, որի Կարմիր բանակը դաժան մեկ այլ բեղավորի առաջնորդոթյամբ պայքարել է անպարտելի թվացող վերմախտի դեմ։
Կայսրություններն անհետացել են եւ կասկածի տակ են առնվել նաեւ այն պատմական թեզերը, որոնք կոչված էին բացատրելու Երկրորդ աշխարհամարտի պատճառները։ Պատմաբանների շրջանում վեճ է՝ շատերը պնդում են, որ 70 տարի առաջ պատերազմը նախաձեռնել է ոչ միայն նացիստական Բեռլինը, այլեւ կոմունիստական Մոսկվան։
Վեճի հանդեպ հատկապես ուշադիր են առաջինը հարվածի տակ հայտնված Լեհաստանում, որտեղ նշում են, որ երկիրը մասնատվել էր երկու արտգործնախարարների` Վյաչեսլավ Մոլոտովի եւ Յոախիմ ֆոն Ռիբենթրոփի 1939 թվականին ստորագրած չհարձակման մասին պայմանագրով։ Չէ՞ որ ստորագրումից երկու շաբաթ անց Կարմիր բանակը գրավել էր Լեհաստանի արեւելյան հատվածը։
2009 թվականի սեպտեմբերի 1-ին Լեհաստանի կառավարության, ինչպես նաեւ մի շարք օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյաներ Լեհաստանում մասնակցել են պատերազմի մեկնարկի 70-րդ տարելիցին նվիրված սգո արարողություններին։
Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին սովետա-գերմանական գործարքն անվանել էր նենգ հարված թիկունքից։
«Այդ հարվածը բոլշեւիկյան Ռուսաստանից էր, դա` Մոլոտով-Ռիբենթրոփի պակտի հետեւանքն էր»,- ասել է Լեհաստանի նախագահը։
Լեհաստանում է նաեւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Նա էլ է խոսել պակտի մասին։
«Մենք Ռուսատանում տեսնում ենք, որ հիմա ոմանք համառորեն փորձում են հաստատել, թե Երկրորդ աշխարհամարտը հնարավոր դարձավ բացառապես Մոլոտով-Ռիբենթրոփի պակտի հետեւնքով։ Մինչդեռ, դրան նախորդել են 1934 թվականի լեհ-գերմանական պայմանագիրը, եվրոպական այլ համաձայնություններ, այդ թվում 1938-ի Մյունխենյան գործարքը»,- հայտարարել է Պուտինը։
Ռուսաստանի վարչապետն ասել է, թե Լեհաստան է ժամանել՝ բարձր գնահատելով նացիզմի դեմ պայքարում լեհ ժողովրդի դրսեւորած արիությունն ու հերոսությունը։
Նախօրեին լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Պուտինն անբարոյական է որակել պակտը, բայց եւ ընդգծել, որ Մոսկվան այլ ելք չուներ, քանի որ արեւմտյան տերություններն արդեն պայմանագրեր էին կնքել Գերմանիաի հետ։ Ռուսաստանի վարչապետի փոխանցմամբ, պակտի նպատակն էր հնարավորինս հետաձգել պատերազմը։
Վլադիմիր Պուտինի խոսքերով, Երկրորդ աշխարհամարտում Լեհաստանն ու Խորհրդային Միությունն ընդհանուր թշնամու դեմ մարտնչող զինակիցներ էին։