Այսօր վաղ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է օգոստոսի 28-ին Վայքի զորասում դաժան ծեծի ենթարկված 18-ամյա զինծառայող Արամ Մկրտչյանը:
Այս լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքով՝ կասկածյալը ձերբակալվել է առաջին իսկ պահից, կատարվում է նախաքննություն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Զինծառայողի հորեղբորորդին` Նորայր Նորիկյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ 3 օր կոմայի մեջ գտնվող Արամ Մկրտչյանի սիրտը այսօր առավոտյան ժամը 8.05-ին կանգ է առել, վաղը կատարվելու է դիահերձում եւ դատաբժշկական համալիր փորձաքննություն:
Նախաքննության` հարազատներին այս պահին հայտնի տվյալներով, կասկածյալը՝ վաշտի հրամանատար Անդոկ Գալստյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
«Որ ինքն է իրականացրել առանձնակի դաժանությամբ ծեծը», - ասաց Նորիկյանը:
Երեկվա դրությամբ, Անդոկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` իշխանության չարաշահում, իշխանազանցություն, որը առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է 3-8 տարի ազատազրկմամբ:
«Մեզ համար այդ հոդվածը աբսուրդ է: Եթե նախաքննությամբ հիմնավորվի, որ երեք անգամ է իրականացրել այդ դաժան ծեծը, մենք դա կգնահատենք որպես առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության փորձ, եւ այդ պարագայում պետք է մեղադրանքի վերաորակավորում տեղի ունենա», - ասաց Նորիկյանը:
Վայոց Ձորի զինվորական ոստիկանությունը եւ պաշտպանության նախարարության քննչական վարչության քննիչները հավաստիացրել են, որ քննությունն ընթանալու է օբյեկտիվ: «Անկախ այս հավաստիացումներից, մենք` զոհված զինվորի հարազատներս, պայքարելու ենք այս գործի արդարացի ելքով ավարտին», - հայտարարեց Նորիկյանը՝ հավելելով: - «Այստեղ կա նաեւ պաշտոնեական անփութություն: Ժամը 7-ից մինչեւ 11-ն անց կես, այսինքն՝ մինչեւ այն պահը, երբ երեխան կորցրել է գիտակցությունը բուժկետում, 4,5 ժամ երեխան գտնվել է բացարձակապես բարձիթողի վիճակում: Այդ 4,5 ժամում կարելի էր փրկել երեխայի կյանքը: Նրա դասակի հրամանատար գոյություն ունի, վաշտի հրամանատար, վերջապես՝ գումարտակի հրամանատար, գնդի պատասխանատու, գնդի հերթապահ… այս բոլորը սպաներ են, որոնց հանցավոր անփութության արդյունքում մենք կորցրեցինք երեխային»:
Հայաստանի գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, Քրեական գործը գտնվում է Պաշտպանության նախարարության քննչական վարչության վարույթում, նախաքննության օրինականության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Զինվորական դատախազությունը:
Ըստ ոչ պաշտոկանան վարկածի` զինծառայողը ծեծի է ենթարկվել ֆիզիկական վարժությունը կատարելուց հրաժարվելու համար:
«Կատարվածը ոչ մի արդարացում չունի, եւ բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասում է Նորայր Նորիկյանը: - «Հրաման չկատարելու համար կարող էին նրա նկատմամբ կարող էին մինչեւ իսկ քրեական գործ հարուցել, բայց ոչ սպանել: Նախարարը անմիջապես իր վերահսկողության տակ պետք է վերցնի այս գործը, եւ բոլոր մեղավորները՝ անկախ դիրքից, պետք է պատասխանատվության ենթարկվեմ»: