Հայ ազգային կոնգրեսը, ինչպես երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը, չի մասնակցի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին:
Հանձնաժողովը, հիշեցնենք, անցած շաբաթավերջին լուծարված փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Անդրանիկ Քոչարյանի (ՀԱԿ) եւ Սեդա Սաֆարյանի («Ժառանգություն») թվով չորրորդ զեկույցի կապակցությամբ դիմել էր ՀԱԿ-ին՝ մարտիմեկյան իրադարձություններում օրենքով չնախատեսված զինված միավորումների ներգրավման վերաբերյալ պնդումների շուրջ պարզաբանումներ ստանալու համար։
«Կոնգրեսը նամակ է ստացել Սամվել Նիկոյանից, որում խնդրվում է ներկայացուցիչ նշանակել փաստահավաք խմբի երկու անդամների կողմից կազմված վերջին զեկույցի քննարկմանը մասնակցելու համար», - ասաց Արման Մուսինյանը: - «Ի պատասխան Հայ ազգային կոնգրեսի գրասենյակը հայտարարում է, որ Հայ ազգային կոնգրեսը անհարկի է համարում որեւէ մասնակցություն ունենալ հանձնաժողովի աշխատանքներին»:
Խոսնակը հավելեց, որ ՀԱԿ-ը արդեն տրամադրել է իր ունեցած ամբողջ տեղեկատվությունը. - «Տվյալ հարցի վերաբերյալ ինչ տեղեկություններ որ հայթայթել է [ՀԱԿ-ը], ներկայացրել է պատկան մարմնին, տվյալ դեպքում՝ Փաստահավաք խմբին՝ այդ տեղեկությունների ստույգությունը եւ հավաստիությունը ճշտելու ակնկալիքով: Այդ տեղեկությունների հավաստիությունը ճշտելը հենց հանձնաժողովի պարտականությունն է, թող իրենք զբաղվեն դրանով»:
Ըստ ՀԱԿ-ի՝ փաստահավաք խմբին տրամադրած տեղեկատվության, 5 բարձրաստիճան պաշտոնյաների եւ 4 պատգամավորների պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից 2008 թվականի մարտի 1-ին տրամադրվել է 950 զինվորական համազգեստ։ Տեղեկությունն առայժմ հերքել է միայն Գագիկ Ծառուկյանը:
Արման Մուսինյանը խորհրդարանական հանձնաժողովի հետ չաշխատելը բացատրեց նաեւ նրանով, որ ընդդիմադիր ՀԱԿ-ը «ի սկզբանե չի ճանաչել խորհրդարանական հանձնաժողովի իրավասությունն ու լեգիտիմությունը»:
«Մենք կարծում ենք, որ մարտի 1-ի դեպքերի անկողմնակալ եւ անաչառ ուսումնասիրության միակ ձեւը փաստահավաք խմբի վերականգնումն է՝ միջազգային փորձագետների ընդգրկմամբ», - հավելեց նա:
Արձագանքելով ՀԱԿ-ի հայտարարությանը՝ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ասաց, - «Շատ շնորհակալ եմ, որ Հայ ազգային կոնգրեսը փորձում է հիշեցնել մեր պարտականությունների մասին: Ցանկալի կլիներ հարցնել՝ բա ձեր պարտականությունը ո՞րն է: Որեւէ դեզինֆորմացիա տարածել եւ հետո ձեռնպա՞հ մնալ հետագա գործողություններից»:
Հարցին, թե հանձնաժողովը փորձելու է իր լիազորությունների շրջանակում պարզել՝ ապատեղեկատվությո՞ւն է դա, թե՞ ոչ, Նիկոյանը արձագանքեց. - «Իսկ ճի՞շտ չէր լինի, որ, եթե իրենք գտնում են, որ դա ինֆորմացիա է, իրենք գային եւ միասին ապացուցեին, անարգել բոլոր տեղերը գնային, օգտագործեին այդ հնարավորությունները: Եթե իրենք գնացել են այնտեղ, տեսել են պահեստը կողպած եւ շատ են զարմացել, որ թույլ չեն տվել իրենց մտնել, ապա հանձնաժողովը բոլոր այդ խնդրները կարող է լուծել եւ շատ արագ կլուծի»:
Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե հույս ունի, որ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի չորրորդ զեկույցով կզբաղվեն իրավապահ մարմինները. - «Ներկայացվում է հաղորդագրություն հանցագործության մեջ մեղադրելու մասին, եւ հույս ունեմ, որ Դատախազությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը այդ մասով հանդես կգան կոնկրետ պատասխանով: Անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու մեջ էր մեղադրվում Հայաստանի Հանրապետության իշխանությունը: Սա նշանակում է, որ Դատախազությունը պետք է ուսումնասիրի եւ բավարար հինքերի դեպքում քրեական գործ հարուցի: Հակառակ դեպքում՝ պետք է հերքի, եթե այդպիսի բան չկա»: