Միացյալ Նահանգները սատարում է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանի բացմանը: Այդ մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը` երկուշաբթի օրը պատասխանելով լրագրողների հարցերին:
«Հայ - թուրքական հարաբերությունների բարելավումը կարեւոր է թե’ Հայաստանի, թե’ Թուրքիայի եւ թե’ տարածաշրջանի համար: Միացյալ Նահանգները սատարում է հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանի բացմանը, եւ մենք շարունակում ենք հուսալ, որ շուտով շոշափելի արդյունքներ կլինեն», - ասաց դեսպանը:
Պատասխանելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ հարցին` Մարի Յովանովիչը հիշեցրեց նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթը. - «Ես ձեր ուշադրությունը կուզեի հրավիրել նախագահ Օբամայի ապրիլի 24-ին արած հայտարարությանը այս հարցի շուրջ: Նա շատ հստակ արտահայտեց թե’ իր անձնական դիրքորոշումը եւ թե’ իր տեսակետը գործընթացի վերաբերյալ: Եվ այժմ, երբ կարեւոր բանակցություններ են ընթանում հայերի եւ թուրքերի միջեւ, կարեւոր է, որ մենք աջակցենք այդ գործընթացին»:
Երկուշաբթի օրը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը սգո մատյան է բացվել` ի հիշատակ օգոստոսի 25-ին կյանքի 77-րդ տարում իր մահկանացուն կնքած սենատոր Էդուարդ Քենեդիի:
«Սենատոր Քենեդին մեծ ամերիկացի էր եւ կարծում եմ` աշխարհի մեծ քաղաքացի: Սենատոր Քենեդիի մահը մեծ կորուստ էր Միացյալ Նահանգների, աշխարհի, ինչպես նաեւ Հայաստանի համար, քանի որ սենատորը Հայաստանի անկախացումից ի վեր միշտ աջակցել է նորանկախ Հայաստանին, եղել է Հայաստանի եւ ամերիկահայ համայնքի կողքին», - հայտարարեց դեսպան Յովանովիչը: