Երեքշաբթի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Հայկական գրադարանների միջազգային առաջին համագումարը, որի մասնակցում են ոչ միայն հայաստանյան գրադարանների ներկայացուցիչները, այլեւ հրավիրյալներ Պոլսո պատրիարքարանից, Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյան միաբանություններից, Հարվարդի, Միչիգանի եւ ամերիկյան այլ հեղինակավոր համալսարաններից ու գրադարաններից, մասնագետներ Ֆրանսիայից ու Ռուսաստանից:
Համագումարը բացեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
«Առանձնահատուկ է նաեւ այս համագումարը, քանզի նվիրվում է հայ տպագրության 500-ամյակին, որը պատրաստվում ենք տոնախմբել 2012 թվականին հայրենիքում եւ սփյուռքում՝ արժեվորելով մեր ժողովրդի կյանքում հայ գրքի պատմության մեջ հաջորդ նշանակալի իրադարձությունը, որը սկիզբ առավ տպագրության գյուտի արշալույսի հետ», - ասաց Վեհափառ Հայրապետը: - «Համագումարի սիրելի մասնակիցներ, դուք պահպանողներն ու խնամողները, ուսումնասիրողներն ու ներկայացնողներն եք դարեր շարունակ տքնաջան նվիրումով ստեղծված հարուստ գրական ժառանգության: Հազարավոր ձեռագիր մատյաններ, տպագիր գրքեր, վավերագրեր, հանդեսներ ու լրագրեր ձեր ջանքերով շարունակում են իրենց առաքելությունը»:
Եռօրյա համագումարի մասնակիցներին ողջունեցին նաեւ Հայաստանի մշակույթի նախարարը, ուրիշ բարձրաստիճան հյուրեր:
Մասնակիցները գրադարանային գործի բարեփոխումների, առավել արդիականացման իրական ակնկալիքներ ունեն համագումարից:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց. - «Գրադարանների ոլորտը այս տեսակ առիթներ շատ հազվագյուտ է ունենում: Որքան շատ լինի, այնքան լավ, որքան շատ խոսվի գրադարանի մասին, այնքան ավելի հասարակական գիտակցության մեջ գրադարանները ներկա կգրվեն: Ցավոք սրտի, հիմա բացակա են: Այդ է վկայում հենց մեր գրադարանների ընդհանուր վիճակը»:
Հայրապետյանի համոզմամբ, առանձին գրադարանները ոչինչ չեն կարող անել. - «Գրադարանների ուժը նրանց միասնության մեջ է: Գրադարանների ուժը նաեւ նրանց հավաքածուների միասնությունն է»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն առաձնացրեց գրադարանների հիմնախնդիրներից մի քանիսը. - «Գրադարանների վերանորոգումն ու տեխնիկական վերազինումը, դրանք ժամանակակից պայմաններին համապատասխանեցնելը: «Գրադարանների մասին» օրենքի շուտափույթ ընդունումը, որովհետեւ այդ օրենքի բացակայությունը այսօր հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք օրենսդրական դաշտում ստեղծենք գրադարանային ցանց»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հարվարդի համալսարանը ներկայացնող Մայքլ Գրոսմանը շատ դիպուկ ձեւակերպեց գրադարանների համընդհանուր խնդիրները՝ ժամանակ եւ փող: