Ուկրաինան նշում է Անկախության տոնը

Նախագահ Վիկտոր Յուշչենկոն ուկրաինացիներին շնորհավորել է Անկախության օրվա առիթով եւ հայտարարել, որ Ուկրաինան շարժվում է դեպի «եվրոպական ազատ ազգերի ընտանիք»։ Նա ուկրաինացիներին կոչ է արել միավորվել եւ վստահություն է հայտնել, որ «ոչ ոքի չի հաջողվի բաժանել ժողովրդին»։

Օգոստոսի սկզբին Ռուսաստանի նախագահը բաց նամակով դիմել էր Ուկրաինայի նախագահին՝ պաշտոնական Կիեւին մեղադրելով հակառուսական քաղաքականություն վարելու մեջ։ Մեդվեդեւը, մասնավորապես, քննադատել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի ձգտումը։

Վերլուծաբանների կարծիքով, Ռուաստանի նախագահի բաց նամակը առաջին հերթին ուղղված էր ռուսամետ դիրքորոշում ունեցող ուկրաինացիներին՝ փորձելով անուղղակիորեն ազդել հունվարին նշանակված նախագահական ընտրությունների արդյունքների վրա։