Շաբաթ երեկոյան Ռեջեփ Էրդողանը կառավարության հինգ անդամների հետ միասին հանդիպել է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:
Հայ համայնքից ավելի քան մեկ տասնյակ ներկայացուցիչներ են մասնակցել հանդիպմանը: Պատվիրակությունը գլխավորել է Պոլսո հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Հանդիմանը հրավիրվել է նաեւ Թուրքիայում գործող Հայաստանի միակ դիվանագետը` Սեւծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը:
Հանդիպմանը հրավիրել էր նաեւ Թուրքիայում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը։ Հեռախոսով նա «Ազատություն» ռադիոկայանին որոշ մանրամասներ պատմեց հանդիպման մասին։
Թուրքիայի վարչապետը հանդիպմանն ասել է. - ««Մեզ համար հիմա հատկապես կարեւոր է հարգանքով ու սիրով գրկախառնվել այս երկրի բոլոր 71,5 միլիոնանոց ժողովրդի հետ»:
Նա ասել է, թե երբ կառավարությունը 8 տարի առաջ իշխանության եկավ, երեք հիմնական խնդիր դրեց. - «Մենք ասացինք. չենք ունենա տարածաշրջանային, էթնիկ ու կրոնական խտրականություն: Մենք ջանքեր ենք գործադրում անարդարությունները վերացնելու համար»: