«Ժամանակ» թերթից տեղեկանում ենք, որ նույն թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը օգոստոսի 12-ին վիրահատվել է եվրոպական լավագույն նեյրովիրաբուժական կենտրոններից մեկում. - «Վիրահատությունը տեւել է երեք ժամից ավելի: Հեռացվել է գլխուղեղի հիպոֆիզի վրա հայտնաբերված ուռուցքը: Այսօրվա դրությամբ, Արման Բաբաջանյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Նա դեռեւս մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում, իսկ հետվիրաբուժական կազդուրման շրջանը կանցկացնի Միացյալ Նահանգների մասնագիտացված կլինիկայում»:
«Հրապարակ» թերթի մեկնաբանը ներկայացնում է Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջիկա ամիսներին սպասվող զարգացումներին առնչվող կանխատեսումների մի ամբողջ շարք: Հոդվածագիրը, մասնավորապես, կանխատեսում է. - «Նախագահ Սերժ Սարգսյանը, ընդդիմության սցենարով, մինչեւ տարեվերջ ցրում է Ազգային ժողովը: Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ժառանգություն»-ը եւ ՀՅԴ-ն, սկսում են անողոք քննադատել կառավարության հակաճգնաժամային ծրագիրը, վարչապետի բոլոր քայլերը, իսկ կարճ ժամանակ անց ընդդիմադիր պատգամավորներին սկսում են աջակցել ԲՀԿ-ական եւ մեծամասնականով ընտրված անկախ պատգամավորներ: Շատ արագ այս կամպանիային միանում են նաեւ երկրի ապագայով ահավոր մտահոգված որոշ հանրապետականներ, եւ առաջանում է քաղաքական ճգնաժամ: Բայց միայն սա չէ. Հայ ազգային կոնգրեսը վերսկսում է համաժողովրդական շարժումը: Հանրահավաքները, երթերը, նստացույցերը լուրջ վտանգ են ներկայացնում, իսկ ամենասարսափելին իշխանության եւ միջազգային հանրության համար հունիսի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության իրագործումն է. «Սերժ Սարգսյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ մեզ համար իրավական ուժ չունի: Մանավանդ, եթե այդ փաստաթուղթը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին»: Միջազգային հանրությունը չափից դուրս շատ բան է ներդրել Հայաստանի իշխանությունների մեջ, որպեսզի, թեկուզ մտավոր, պատկերացնի Սերժ Սարգսյանի վարչախմբի միջոցով իրականացվելիք միսիայի ճանապարհին ժողովրդական-քաղաքական ընդվզում, այդպիսով՝ միսիայի խափանում: Հետեւաբար, որն է միակ ձեւը, որով հնարավոր է Հայ ազգային կոնգրեսին կաշկանդել հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հարցում: Ամենաօպտիմալ ձեւը ռադիկալ ընդդիմության պահանջներից մեկը կատարելն է. արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ»:
«Հայք» թերթին հարցազրույց է տվել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Եվրոկանչ» հասարակական կազմակերպության պատասխանատու Մանուշակ Պետրոսյանը: Թղթակիցը հարցնում է. - «Քաղբանտարկյալներից շատերի ընտանիքների անդամներն ասում էին, որ իրենց ընտանիքի միակ կերակրողը, միակ աշխատողը գտնվում է անազատության մեջ: Հայ ազգային կոնգրեսը, բացի քաղաքական աջակցությունից, այս ընթացքում ֆինանսատնտեսական աջակցություն ցուցաբերե՞լ է քաղբանտարկյալների ընտանիքներին»: «Իրոք, քաղբանտարկյալներից շատերն իրենց ընտանիքի միակ կերակրողներն էին», - պատասխանում է Պետրոսյանը: - «Եվ մարտի 1-ի դեպքերից հետո պարզ էր, որ ժողովուրդը, բառի լայն իմաստով, պետք է թիկունք դառնա ձերբակալված մեր ընկերների ընտանիքներին: Սկզբնական շրջանում մեզ շատ մարդիկ էին դիմում՝ ցանկանալով աջակցություն ցուցաբերել քաղբանտարկյալների ընտանիքներին: Բացի այդ, մենք ինքներս էինք քաջալերում շատերին՝ քաղբանտարկյալների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար: Մենք կազմել էինք նրանց ցուցակները եւ օգնում էին, որպեսզի այդ օգնությունը հավասարաչափ ու համակարգված ուղղվեր քաղբանտարկյալների ընտանիքներին: Միայն 2008 թվականի սեպտեմբերին հնարավորություն ստեղծվեց, որ այդ ծրագրի իրականացումը ստանձնի «Եվրոկանչ» հասարակական կազմակերպությունը: Այժմ գրեթե մեկ տարի է, ինչ «Եվրոկանչ»-ի միջոցով կենտրոնացած, համակարգված հավաքագրվում եւ բաշխվում են այդ գումարները: Բնական է, որ կոնգրեսը հնարավորինս աջակցում է «Եվրոկանչ»-ին՝ քաջալերելով մարդկանց ներդրումներ կատարել այս ծրագրի համար»:
«Առավոտ» թերթին տված հարցազրույցում հայտնի սփյուռքահայ երգիչ Արտո Թունչբոյաջյանն ասում է. - «Բոլորդ ալ գիտեք, որ սփյուռքահայերու անձնագիրն ինչ է կամ մի գործ ձեռնարկելը ինչ պիտի լինի… Այդ ժամանակ ուրիշ մի Հայաստան երեւում է, էտի շատ վատ է: Հայաստանը կարա միացնել բոլոր հայերուն, որովհետեւ Հայաստանը հայու տուն է, ոչ թե հայաստանցիների: Մեզի ուշադիր պիտի ըլլաք, Թուրքիայի հայերին շատ ուշադիր պիտի ըլլաք, որովհետեւ որքա՜ն տանջվելով մեր իսկական հայի իմաստը պահում ենք: Էտի շատ երկար պատմություն է, Թուրքիա ծնել եմ, երկու տարի էլ զինվոր եղել եմ… Երբ Հայաստանում մի վատ բան լինում է, ինձի շատ խանգարում է, բայց մի բանով ոգեւորվեցի, որ տունս սարքեմ, կարամ ապրել Հայաստանում… Իմ կռիվս մարդու հետ չի, օրենքների հետ է, հայ ես ու վերջ: Աստված չանի պատերազմ լինի, չեն ասելու՝ դաշնակները էթում են, մյուսները հետեւից գալիս են: Բոլորս ալ հայ ենք… Ժամանակն է ասեն՝ հայեր, երբ ուզում եք՝ եկեք»: