Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ գալիս աշնանը Երեւանում տեղի կունենա արդբեջանական ֆիլմերի փառատոն:Կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը «Ազատություն» ռադիոկայանի հեռ զրույցում ասաց, որ իրենք արդեն շուրջ 50 ֆիլմ են դիտել եւ պատրաստվում են լուրջ ու մանրակրկիտ ուսումնասիրություն կատարել, որպեսզի խաղացանկում կարողանան ներգրավել այն ֆիլմերը, որոնք հետաքրքիր կլինեն հայ հասարակությունը:
Վանյանի փոխանցմամբ, հետխորհրդային Ադրբեջանում նկարահանված ֆիլմերը բարձրացնում են նույն խնդիրները, ինչ նրանց հայ գործնկերները. - «Օրինակ, եթե ֆիլմերից մեկի ռեժիսորի անունը փոխենք եւ տեղանունը փոխենք, մեր Հյուսիսային պողոտան է հիշեցնում»:
Վանյանը փոխանցեց, որ ծրագիրը հովանավորում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը, եւ ծրագրով նախատեսված չէ ադրբեջանցի կինոգործիչների մասնակցությունը կինոփառատոնին:
«Ադրբեջանի մամուլը բավական ակտիվ քննարկում է այդ թեման», - ասաց Գեորգի Վանյանը՝ նշելով, որ արդեն երկու հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին: - «Մի խումբ կա, որը դրական է մոտեցում է ունենում, խումբ կա, որը բացասական մոտեցում է ունենում: Մեր փառատոնի գլխավոր նպատակը այն է, որպեսզի մենք մեր օտարված քաղաքացուն՝ շարքային քաղաքացուն, որի ձայնը երբեք չի լսվում, ներգրավենք մեր հասարակության համար թիվ մեկ խնդրի [շուրջ] խոսակցությանը»:
«Տաբուների վերացման խնդիր կա», - շարունակեց նա: - «Մեր նպատակը այն է, որ խաղաղության պահանջը, որը կա յուրաքանչյուր ընտանիքում, բայց որը կոնսերվացված է, մենք փորձում ենք այդ խաղաղության պահանջը տեղափոխել հրապարակ»:
«Մեր նախաձեռնությունները, լինեն Ադրբեջանի օրեր Հայաստանում, լինեն թուրքական ֆիլմերի փառատոն, հիմա ադրբեջանական ֆիլմերի փառատոն, սա գլխավորապես նպատակ է հետապնդում մեր հասարակության մեջ երկխոսություն սկսել: Մենք մինչեւ ինքներս իրար հետ չխոսենք, մենք մինչեւ չբարձրաձայնենք, թե ինչ ենք մենք ուզում, երբեք հայ-ադրբեջանական երկխոսություն չի լինի: Նույնը Ադրբեջանի մասին է խոսքը», - եզրափակեց նա: