Մի քանի տասնյակ մարդիկ այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել անազատության մեջ մնացած ընդդիմադիրներին:
Այս ցույցերը պարբերաբար անցկացվում են արդեն գրեթե մեկուկես տարի: Ցուցարարները նաեւ հերթական նամակը՝ 60-րդ նամակը: Նախորդ բոլոր նամակները մնացել են անպատասխան:
«Նամակի բովանդակությունը չի փոխվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցարարներից մի կին: - «Կեղծված ընտրություններին հաջորդեցին ժողովրդի անօրինական ծեծը, ջարդը, բռնությունը, մարտի 1-ը: Մեր պահանջն է՝ ազատել քաղբանտարկյալներին, դադարեցնել հետապնդումները, պատժել ոճրագործներին»:
Բողոքի ցույցին մասնակցում էր նաեւ Հայոց համազգային շարժման վարչության անդամ Արամ Մանուկյանը, ով «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «21 քաղբանտարկյալների եւ ընդհատակում գտնվողների համար է: Պայքարը շարունակվելու է մինչեւ վերջին քաղբանտարկյալը ազատվի»:
Այստեղ էր նաեւ հատուկ գնդի նախկին հրամանատար Համլետ Հովհաննիսյանը, ով մարտի 1-ից հետո հետախուզման մեջ էր, հուլիսի վերջին ներկայացավ իրավապահներին, իսկ անցած շաբաթ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվեց բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:
«Ես պայքարում եմ, որ երկիրը երկիր սարքեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Մյուսների հարցը մեր ամբողջ պայքարի մի մասն է»: