«Ամերիկայի թուրքական կոալիցիա» կազմակերպությունը ինտերնետային արշավ է սկսել Google-ի դեմ` փորձելով ճնշումների միջոցով ստիպել ինտերնետ ծառայություններ մատուցող աշխարհի խոշորագույն ընկերությանը համագործակցել իրենց հետ Հայոց ցեղասպանության մերժման գործում։ Այս տեղեկատվությունը փոխանցում է Ամերիկայի Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Google-ը, հավատարիմ մնալով իր «Մի եղիր չար» կարգախոսին, արգելափակել էր «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» տեղադրած գովազդները, որոնք ինտերնետում «Հայաստան», «հայ», «Հայոց ցեղասպանություն» բառերը կամ բառակապակցություները որոնելիս հղում էին կատարում Ցեղասպանությունը մերժող կայքերի վրա` բազմապատկելով դրանց այցելուների թիվը։
Թուրքական լոբբիստական այս կազմակերպությունը հանդես է եկել նաեւ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունման դեմ։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի գնահատմամբ, «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» կողմից Google-ին Հայոց ցեղասպանության մերժմանը արշավի մեջ ներքաշելու ջանքերը նույնքան սխալ են, որքան մարդկության դեմ կատարած այս հանցագործությունը արդարացնելուն ուղղված նրանց ողջ գործունեությունը»։
Համբարյանը նաեւ ողջունել է Google-ին` իր գովազդային քաղաքականությունը վերանայելու եւ նրա գնահատմամբ՝ «ատելություն եւ սուտ տարածող գովազդները» արգելափակելու համար։
Google-ը վերանայել է Հայոց ցեղասպանությունը մերժող գովազդների տեղադրման քաղաքականությունը այս տարվա հունիսին` հաշվի առնելով նաեւ հազարավոր ամերիկահայերից եւ իրավապաշտպաններից ստացած նամակները, որտեղ ինչպես Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն է տեղեկացնում նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնել ընկերության որդեգրած քաղաքականության առնչությամբ։
Աշխարհի խոշորագույն ինտերնետային սոցիալական ցանցում՝ Facebook-ում, ստեղծվել էր «Դադարեցրեք Google-ում Հայոց ցեղասպանությունը մերժող թուրքական քարոզչությունը» խումբը, որին անդամակցում են 9000-ից ավելի ինտերնետային այցելուներ։