ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստ է սերտացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Բելգիա -- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդես է եկել Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը սերտացնելու օգտին։ Այս մասին նա հայտարարել է երեկ Բրյուսելում կայացած երկկողմ բանակցությունների ժամանակ։

ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները սրվել էին 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան կարճատեւ պատերազմի հետեւանքով: