«Հրապարակ»-ը ներկայացնում է հարցազրույց ՀՅԴ Քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ։ Հարց. - «Պարոն Մանոյան, դուք, ենթադրում եմ, կոնգրեսականների նամակին՝ ուղղված նախագահ Օբամային, ծանոթ եք»։ Պատասխան. - «Այո, իհարկե»։ Հարց. - «Դուք այդ նամակը չե՞ք դատապարտում»։ Պատասխան. - «Դատապարտո՞ւմ... Ոչ, ինչո՞ւ պետք է դատապարտենք»։ Հարց. - «Իսկ ինչպե՞ս կարող եք չդատապարտել, երբ այդ նամակը պահանջում է հայ-թուրքական հարաբերություններում հաստատված roadmap-ի գործադրում»։ Պատասխան. - «Այո, բայց մենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դեմ չենք։ Նամակում կոնգրեսականներն ասում են, որ Թուրքիան խախտել է roadmap-ով ճշտված ժամկետները եւ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատում»։ Հարց. - «Նամակում չի խոսվում հարաբերությունների մասին ընդհանրապես, այլ որոշակի՝ ապրիլի 22—ի համատեղ հայտարարության մեջ հիշատակված roadmap-ի մասին։ Դուք roadmap-ին դե՞մ չէիք, նույնիսկ կոալիցիայից դուրս չեկա՞ք դրա պատճառով»։ Պատասխան. - «Մենք roadmap-ին չենք դեմ։ Մենք դեմ էինք, որ հայտարարությունն ընդունվեց ապրիլի 22-23-ին, ինչը մեզ համար անակնկալ էր»։
«Առավոտ»-ի թղթակիցը հարց է ուղղել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանին՝ «Կա տեսակետ, թե Ղարաբաղը կրկին բանակցությունների կողմ դարձնելու մասին Հայաստանի հայտարարությունը փորձ է խուսափել պարտադրվող լուծումներից: Ձեր կարծիքով, ի՞նչ հիմք ունեն այս հայտարարությունները»: «Վատ չէր լինի, եթե այդպես լիներ», - պատասխանել է Բաղդասարյանը: - «Բայց, կարծում եմ, մենք ցանկալին իրականության տեղ ենք ընդունում: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների պահվածքը նահանջի ճանապարհ չի թողել: Հայաստանի իշխանությունները վերջին տասնամյակում հաջողությամբ ի չիք են դարձրել ղարաբաղյան գործոնն ընդհանրապես, այնպես որ, Ձեր ասած քայլը միայն թերահավատ ժպիտներ կառաջացնի: Լեռնային Ղարաբաղի իշխանություններն էլ համազգային միասնության քողի տակ ստեղծել են միաբեւեռ ու միատանիք հասարակություն, այնպես որ, ներքին ճնշման տարբերակը եւս նույնպիսի ժպիտների տեղիք կտա: Այսուհանդերձ հակված եմ կարծելու, որ դեռեւս ուշ չէ իրավիճակը փոխելու համար: Թեեւ փոխելու առանձնակի ցանկություն էլ չեմ տեսնում»:
Նույն՝ Ղարաբաղյան կարգավորման թեման է շոշափվում նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի՝ «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում: Այսպես կոչված՝ «Մադրիդյան սկզբունքների» առնչությամբ Սարգսյանը նշում է. - «Ընդհանրապես, երբ պատերազմի դադարից հետո սկսվեցին բանակցությունները, արդեն պարզ էր, որ պետք է գտնվի մի տարբերակ, մի մոդուս, որի պարագայում մենք որպես հայ մարդիկ, մեր ինքնասիրությունը ոտնահարված չզգանք եւ չգերադասենք պատերազմը, քան այդ գնով ձեռք բերված խաղաղությունը: Նույնը վերաբերում է նաեւ ադրբեջանցիներին: Իմ կարծիքով, Մադրիդյան սկզբունքները կարող են բանակցությունների հիմք դառնալ, բայց թե որքանո՞վ են դրանք ապահովում իմ կամ ադրբեջանցու արժանապատվությունը՝ այդ մասին խոսել չեմ կարող: Որովհետեւ նման փաստաթուղթը նախագահների կամ համանախագահների կարճ ներկայացմամբ գնահատելու իրավունքը չունենք: Նման փաստաթղթում յուրաքանչյուր բառ, տառ ու ստորակետ կարեւոր է, եւ դա կարդալուց հետո է, որ հնարավոր ասել՝ այն բավարարո՞ւմ է մեզ, թե՞ ոչ, մե՞ր իրավունքներն են ավելի շատ ոտնահարված, թե՞ ադրբեջանցիների»:
«Իրավունքը de facto» թերթի մեկնաբանը համաշխարհային տնտեսական ճգնաժամի համատեքստում գնահատում է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները. - «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Հայաստան ոտք դնելով, մեկ անգամ եւս ցույց տվեց, որ այս փոքրիկ, չքնաղ ու անտեր երկիրը շատ հեռու է աշխարհում ընդունված եւ բազմաթիվ երկրներում անխափան գործող այս տնտեսական մոդելից։ Հետեւապես, նաեւ ժողովրդավարությունից, որովհետեւ ժողովրդավարությունը չի չափվում միայն տվյալ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանով, ԶԼՄ-ների ազատություններով, քաղկալանավորների առկայությամբ կամ բացակայությամբ։ Զարգացած ժողովրդավարական հասարակությունը մեխանիզմների համակարգ է, որտեղ իշխանությունը փոխվում է առաջին հերթին երկրում տիրող տնտեսական իրավիճակից ելնելով։ Մինչդեռ Հայաստանում, հանուն արդարության, նաեւ ողջ հետխորհրդային տարածքում, այս սկզբունքը չի գործում։ Դրա համար էլ աննախադեպ եւ նույնիսկ տարիներ շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում միանգամայն հնարավոր է այն կառավարության գործունեությունը, որն իր աշխատանքով բազմիցս ապացուցել է տնտեսական խնդիրները հաղթահարելու իր անընդունակությունը։ Իրական, ոչ թե ձեւական քաղաքական կառույցների բացակայությունն է, որ ստեղծում է այս վիճակը։ Զարգացած ժողովրդավարական որեւէ երկրում այսպիսի ճգնաժամի պայմաններում որեւէ կառավարություն մի ամիս էլ չէր դիմանա։ Սակայն այն, ինչ Հայաստանում կոչվում է ընդդիմություն, չի կարողանում եւ չի էլ ցանկանում այդ հողի վրա համախմբել տնտեսական իրավիճակից դժգոհ բնակչությանը»։