Ղազախստանում թերթի խմբագիրը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

Ղազախստանում «Ալմա-Տա Ինֆո» թերթի գլխավոր խմբագիր Ռամազան Յեսերգելովը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել պետական գաղտնիք հրապարակելու մեջ:

Դատավճռի համաձայն` ազատ արձակվելուց հետո էլ երկու տարի Յեսերգելովը լրագրող աշխատելու իրավունք չի ունենա:

Պաշտպանական կողմը հայտնել է, որ մտադիր է բողոքարկել դատավճիռը:

Ղազախստանի լրագրողական կազմակերպությունները դիմել են գլխավոր դատախազին` խնդրելով ստուգել թերթի գլխավոր խմբագրի գործի հիմնավորումները եւ դատավճռի օրինականությունը: