«Կրակովում մեզ հաջողվեց գրեթե ավարտուն տեսքի բերել Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, թեեւ կատարված փոփոխությունները էական չէին», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
«Հիմնարար ձեւակերպումները, որ կային Մադրիդյան փաստաթղթում, մնացել են, մենք փոփոխել ենք միայն մի քանի տեխնիկական կետեր, որոնք, անկասկած, կարեւոր են, բայց դրանք, ինչպես նշեցի, տեխնիկական են եւ առավելություն չեն տալիս կողմերից որեւէ մեկին», - հայտարարեց Մեթյու Բրայզան:
Նրա խոսքով, Կրակովում եռանախագահները փորձել են կամրջել նախագահերի միջեւ դեռեւս մնացած տարաձայնությունները` առաջարկելով իրենց լավագույն գաղափարները, որոնք ի մի են բերել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդյան փաստաթղթի հրապարակումից հետո կայացած բոլոր քննարկումների հիման վրա:
«Նախագահ Սարգսյանն ունի իր պատկերացումը, Մադրիդից հետո Ռոբերտ Քոչարյանն ուներ իր տեսակետը, նախագահ Ալիեւը ունի իր պատկերացումը Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ: Քննարկումները դրա շուրջ արդեն մոտ երկու տարի է, ինչ ընթանում են, եւ մենք վերցրել ենք բանակցությունների սեղանին դրված բոլոր գաղափարները եւ փորձել համաձայնեցնել դրանք կողմերին հնարավորինս բավարարելու` համանախագահների ջանքերին», - ասաց ամերիկացի դիվանագետը:
Հայաստանի որոշ ընդդիմադիր գործիչներ պնդում են, որ միջնորդների նախորդ առաջարկները ավելի շահեկան էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար, եւ որ Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը ավելի մեծ զիջումներ է ենթադրում այնպիսի կարեւորագույն հարցերում, ինչպիսին են Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն, անվտանգության երաշխիքները եւ փախստականների վերադարձը: Մեթյու Բրայզան այս մեղադրանքները անվանեց «ծիծաղելի» եւ «դատարկ». - «Այն հայտարարությունները, թե Կրակովում մեր կողմից արված փոփոխությունները ինչ-որ չափով ի վնաս Հայաստանի են, պայմանավորված են դրանք անողների, թույլ տվեք ասել, կատարյալ անտեղյակությամբ»:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտարարեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնություն են տվել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի առաջարկած` կարգավորման հիմքում ընկած հայեցակարգին: «Բայց միայն` հիմնարար հայեցակարգին: Սակայն այդ համաձայնությունը շատ հեռու է իրական համաձայնությունից կամ վերջնական փաստաթղթից», - ընդգծեց Բրայզան:
Մեթյու Բրայզան առաջին անգամ քիչ թե շատ որոշակիորեն բարձրաձայնեց Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձման շուրջ ինչ-որ համաձայնության մասին` հայտարարելով. - «Կարծում եմ, որ կողմերը շատ մոտ են կամ արդեն իսկ ընդհանուր գծերով համաձայնության են գալիս տարածքների վերադարձման ժամանակացույցի շուրջ, սակայն կան շատ կարեւոր մանրամասներ, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն եւ որոնք չեն կարող համաձայնեցվել, քանի դեռ լուծված չեն դրանց առնչվող մյուս խնդիրները, հիմնարար սկզբունքների այլ տարրերը: Այնպես որ, ես չեմ կարող ասել, որ նրանք սրանցից որեւէ մեկի շուրջ համաձայնության են եկել, բայց մոտ են դրան»:
Ամերիկացի դիվանագետը նաեւ ասաց, թե մտավախություն չունի, որ Սերժ Սարգսյանի հասցեին հնչող քննադատությունը կարող է խանգարել վերջինիս` առաջ ընթանալու փոխզիջումային կարգավորման ճանապարհով. - «Դա ինձ շատ չի մտահոգում, քանի որ գործ ունենք ներքին քաղաքականության հետ: Այդ քննադատողները կա'մ օգնել են մշակել հիմնարար սկզբունքները, կա'մ այդ հիմնարար սկզբունքների շուրջ բանակցություններ վարող կառավարության մաս են կազմել, կա'մ անցյալում առաջարկել են գաղափարներ, որոնք շատ նման են ներկայումս քննարկվողներին: Հետեւաբար, նրանք բոլորն էլ իրենց նպաստն են ունեցել նրանում, ինչին մենք այսօր հասել ենք, ինչը լավ է»:
Անդրադառնալով հայ - թուրքական հարաբերություններին` Մեթյու Բրայզան հայտարարեց, թե նախկինի պես լավատես չէ: «Երբեմն կանխատեսում ես անում, եւ այն չի իրականանում: Ես ակնկալում էի, որ որոշակի քայլեր կկատարվեն, սակայն դա տեղի չունեցավ: Սակայն պատճառներ չկան, որպեսզի դա տեղի չունենա: Շփումները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շարունակվում են, շվեյցարացի մեր գործընկերների հետ մենք փորձում ենք աջակցել կողմերին, որպեսզի գործընթացում տեղաշարժ լինի: Չեմ կարող ասել` որքան արագ կամ ինչ համաձայնություններ ձեռք կբերվեն: Կարեւորը ոչ թե շփումը կամ գործընթացն է, այլ արդյունքը, եւ հուսով եմ, որ կողմերը շուտով դրան կհասնեն», - եզրափակեց ամերիկացի դիվանագետը: