Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավարը կայցելի Հայաստան

Աշնանը Հայաստան կայցելի Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր քարտուղար Ռոջելիո Պֆիրտերը:

Այցի նախապատրաստական աշխատանքները եւ ՔԶԱԿ-ի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր են քննարկվել Պֆիրտերի հետ կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանի օգոստոսի 7-ի հանդիպմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ՔԶԱԿ-ի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը կազմակերպության արդյունավետ գործունեության ապահովման գործում եւ շահագրգռվածություն հայտնել շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ: