ԵԱՀԿ-ն Ուզբեկստանին կոչ է անում վերանայել լրագրող Սաիդովի գործը

ԵԱՀԿ-ն Ուզբեկստանին կոչ է անում վերանայել շորթման եւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով ավելի քան 12 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Դիլմուրոդ Սաիդովի գործը:

ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ փակ դռների հետեւում կայացած դատավարությունը չի համապատասխանել արդար դատաքննության միջազգային չափանիշներին, եւ որ Սաիդովի դատավճիռը մտահոգիչ է: