Հրատարակվել է «Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները» աշխատությունը

Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի եւ նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի մեկենասությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Պարույր Մուրադյանի «Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները» աշխատությունը:
Մեծածածավալ այս ուսումնասիրությունը, ի թիվս այլ՝ խիստ ուշագրավ փաստավավերագրական նյութերի, նաեւ 70 պատմական լուսանկարներ է պարունակում:

Հին Թիֆլիսի մասին վկայություններ բովանդակող հիշատակարանների, ուղեգրությունների, վավերագրերի եւ այլ նյութերի քննարկմամբ՝ հեղինակը ճշգրտում եւ սահմանում է Վիրքի մայրաքաղաքում հայոց եկեղեցիների կառուցման ժամանակագրությունը, տեղորոշումը, հիմնախնդիրների եւ սպասավորների ինքնությունը, վերծանում է վիմագրերը:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի երկարամյա գիտաշխատող Պարույր Մուրադյանը հեղինակել է ինչպես Վրաստանի տարածքում հայկական պաշտամունքային կառույցներին, այլպես էլ Հայաստանի տարածքում պատմամշակութային հուշարձանների վրա պահպանված վրացական արձանագրություններին նվիրված ուսումնասիրություններ:

«Հարեւան ժողովուրդներ են, մեկը մյուսի մեջ մխրճված է ապրել», - «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը ասաց Մուրադյանը: