Իրանի նախագահը փոխում է արտգործնախարարին

Մանուչեհր Մոթաքի
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պատրաստվում է փոխել երկրի արտգործնախարարին:

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ` արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Մանուչեհր Մոթաքիին փոխարինելու է երկրի փոխնախագահներից մեկը` Ահմադ Մուսավին կամ Փարվիզ Դավուդին:

Հունիսի 12-ի ընտրությունների պաշտոնական արդյունքներով Իրանի նախագահ վերընտրված Ահմադինեջադը, ում պաշտոնակալության արարողությունը կայանալու է վաղը, հայտարարել է, որ իր կառավարությունը առաջիկա չորս տարիներին որդեգրելու է ավելի կոշտ արտաքին քաղաքական ուղեգիծ: