«Առավոտ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով` մոտ օրերս Ստրասբուրգ է մեկնելու Ազգային ժողովի պատգամավոր, «Մարտի 1»-ի գործով «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը: Ըստ թերթի աղբյուրների` նա հերթական անգամ հանդիպելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնյաների, թերեւս, նաեւ Հայաստանի հարցով համազեկուցողների հետ, իսկ քննարկման առանցքում լինելու են պատգամավորի նկատմամբ առաջադրված մեղադրանքների, նաեւ խափանման միջոցի ընտրությանը վերաբերող հարցերը:
Նույն թերթի հարցազրույցում Հանրային խորհրդի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, հարցին, թե երաշխավորում է, որ պատերազմը չի վերսկսվի, պատասխանել է. - «Ես կարծում եմ, որ որոշ խուճապայուն տրամադրությունների դիտավորյալ են տարածվում՝ դրսի ուժերի օգնությամբ կամ առանց դրանց: Ներսի որոշ ուժեր անընդհատ անհավասարակշռված վիճակ են ստեղծում: Բայց սրան սառնասիրտ պետք է վերաբերվել»: Իսկ հարցին, թե ում նկատի ունի, Մանուկյանը պարզաբանեց. - «Հիմա չսկսեմ կասկածներ հայտնել այս կամ այն ուժի վրա: Բայց, համենայն դեպս, առանց ոչ մի առիթի կասկածներ են գնում այս կամ այն բանի շուրջ, որը, բացի վնասից, օգուտ չի բերում մեր հասարակությանը»: Լրագրողը հարցնում է. - «Կարելի՞ է ենթադրել, որ իբրեւ «որոշ ուժեր» նկատի ունեք ՀԱԿ-ին»: Վազգեն Մանուկյանը արձագանքում է. - «Ես ենթադրություններ չեմ անում, խոսում են այն մասին, որ մի քանի օր առաջ խոսակցություններ տարածվեցին, որ պատերազմն է սկսվել եւ այլն: Խուճապ տարածվեց: Սովորաբար նման բաները ապատեղեկատվության ծառայություններն են անում, այդ բանն աշխարհում հայտնի է: Թե ո՞ւմ միջոցով է արվում՝ չգիտեմ: Բայց նման բաներ կան. ապատեղեկատվության միջոցով ներսում անկայուն վիճակ են առաջացնում: Բայց իրականում շատ կայուն վիճակ է: Բազում թերություններ կան, որոնք առանձին խոսակցության թեմա են, եւ որոնց հիմա ես չեմ ցանկանում անդրադառնալ»:
«Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը ասում է. - «Մինչ օրս ուսումնասիրում եւ քննարկում ենք «Մարտի 1»-ի իրադարձությունները, որոնց հետեւանքով 10 մարդ է զոհվել։ Բայց չէ՞ որ այդ իրադարձություններին մասնակցում էին ՀԱԿ-ի բոլոր ակտիվ ուժերն ու ղեկավարները։ Եթե նրանք պատասխանատու էին իրենց գործողությունների համար, այդ ինչպե՞ս եղավ, որ նրանցից ոչ մեկը չնկատեց, թե ինչ իրավիճակում ու հանգամանքներում զոհեր եղան։ Նրանք իրենց միջավայրում տեղի ունեցածը չեն մեկնաբանում կա՛մ վախից, կա՛մ էլ անտարբերությունից։ ՀԱԿ-ի ապազգային մտածողության համատեքստում այսպիսի վարքագիծը միանգամայն հարիր է։ Մինչդեռ առողջ ու ազնիվ միտք ունեցող բոլոր քաղաքացիների համար ակնհայտ է, որ տասը զոհի մեղքը ՀԱԿ-ինն է, իսկ պատասխանատվությունը՝ իշխանություններինը»:
«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը վերլուծել է որոշ պաշտոնական տվյալներ. - «Այս տարվա մայիսին, դատելով պաշտոնական վիճակագրությունից, Հայաստանում իրականացվել է 51 միլիարդ դրամի շինարարություն: Անցած տարի հունիսին իրականացվել էր 56 միլիարդ դրամի շինարարություն: Այսինքն՝ շինարարության անկումը անցած տարի մայիսի համեմատ նվազել է 1.9 անգամ: Առաջին հայացքից այս թվերի մեջ տարօրինակ բան չկա. միտումները ցայտուն երեւում են, շինարարությունում կտրուկ նվազում կա: Սակայն այս թվերը դառնում են տարօրինակ, երբ դրանք համադրում ենք շինարարության մեջ օգտագործվող ամենատարածված շինանյութի՝ ցեմենտի արտադրության ծավալների հետ: Այսպես, անցած տարվա հունիսին Հայաստանում արտադրվել է 100 հազար տոննա ցեմենտ, իսկ այս տարվա հունիսին՝ 40 հազար տոննա: Ստացվում է, որ ցեմենտի արտադրությունը այս տարվա հունիսին մայիսի համեմատ, նվազել է 2.5 անգամ, իսկ շինարարությունը՝ 1.9 անգամ: Սա նորմալ համամասնություն չէ, սրանից կարելի է ենթադրել, որ կամ ցեմենտի արտադրության թվերն են նվազեցված, կամ շինարարության թվերն են ուռճացված: Երկու դեպքում էլ գործ ունենք զեղծարարության հետ: Եթե ցեմենտի արտադրության թվերն են նվազեցված, ապա ցեմենտի արտադրությամբ զբաղվող մեր երկու օլիգարխները՝ Գագիկ Ծառուկյանն ու Միխայիլ Բաղդասարովը որոշել են ընդլայնել իրենց «ստվերը»: Իսկ եթե որոշել են չընդլայնել, ապա շինանարության 2.3 անգամ աճն է խիստ ուռճացված»: