Հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող՝ վերջին ամիսների լայն քննարկումներին հայ մտավորականությունը գրեթե չէր մասնակցում: Երկուշաբթի օրը, սակայն, լրագրողներին իրենց տեսակետները ներկայացրեցին Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը եւ բանաստեղծ Հակոբ Մովսեսը:
Վերջինս մտավորականության լռությունը բացատրեց հետեւյալ կերպ. - «Այսօրվա քաղաքական, տնտեսական, սոցիալական դաշտը մի մակարդակի վրա է բերվել, որ, անկեղծ ասած, գերադասում ես չխոսել: Որովհետեւ իշխում է ոչ թե միտքը, վերլուծությունը, լոգոսը, բարյացակամությունը, տրամաբանությունը, այլ բոլորովին ուրիշ բաներ, որոնք մտավորականության եւ մտքի հետ կապ չունեն»:
Հակոբ Մովսեսի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների հարցը թե' քաղաքական է, թե' մշակութաբանական: Քաղաքական առումով շատ ավելի դժվար հաղթահարելի են պատմության ընթացքում ի հայտ եկած պատնեշները, որոնց վերացման համար թե' Հայաստանի, թե' Թուրքիայի իշխանությունների կողմից կատարվող քայլերը «առավելապես տպավորություն թողնելու բնույթ են կրում»:
«Յուրաքանչյուր արարք ապրանք է. սա Բիսմարկի խոսքն է», - ասաց նա՝ շարունակելով. - «Այո, քաղաքականության մեջ գոյություն ունեն ապրանքներ: Հայ-թուրքական սահմանը բացելը ապրանք է: Մեր քաղաքական միտքը, ես վախենամ, մինչեւ այսօր այս ասպեկտով չի նայել հարցին, հետեւաբար չգիտի… Այդ ապրանքը մե՞նք ենք առաջարկում, թե՞ մեզ է առաջարկվում: Եթե մենք ենք առաջարկում, այդ ապրանքը ի՞նչ արժե, ինչքանո՞վ պետք է վաճառենք, եթե հակառակը՝ մենք չգիտենք, թե ինչքանո՞վ են վաճառելու»:
«Ես այդ հարաբերություններին ոչ թե չեմ հավատում, այլ դրա համար պատմական, սոցիալական, տնտեսական, մշակութային հիմք այսօր չեմ տեսնում», - հայտարարեց Հակոբ Մովսեսը:
Ավիկ Իսահակյանը, մինչդեռ, բարձր է գնահատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված առաջին քայլը, եւ չի բացառում, որ թուրքական կողմն անի հաջորդ քայլը: