Սաֆար Աբիեւ. «Եթե Ղարաբաղի հարցը չկարգավորվի խաղաղ ճանապարհով` ռազմական լուծումն անխուսափելի է»

«Եթե հայ - ադրբեջանական հակամարտությունը չկարգավորվի խաղաղ տարբերակով, ապա ռազմական լուծումն անխուսափելի է», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Բաքվում` Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ բանակցությունների ժամանակ:

«Նովոստի-Ազերբայջան» գործակալության հաղորդմամբ` նախարարները քննարկել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:

«Անդրադառնալով կարգավորման գործընթացում Ռուսաստանի դիվանագիտական ջանքերին` Սաֆար Աբիեւը ընդգծել է, որ դրանք դրական գնահատականի են արժանի», - հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: