«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից հուլիսի սկզբին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված` «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը պատրաստվում է հրաժարվել ցավազրկող դեղամիջոցներ ընդունելուց եւ չի բացառում նաեւ հացադուլը: Այդ մասին նա հայտնեց երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում:
Դատապարտյալների հիվանդանոցում Բաբաջանյանին հիմնականում ցավազրկող դեղորայք են ներարկում. այլ հնարավորություններ, կոնկրետ` նրա հիվանդության մասով, տեղի բուժանձնակազմը չունի:
Չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը, Բաբաջանյանը ակնարկեց, թե չի ցանկանում քաղաքական առեւտրի մեջ մտնել իշխանությունների հետ:
«Ժամանակ Երեւան»-ի գլխավոր խմբագրի մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել, եւ նրա առողջական վիճակը օրեցօր վատանում է: Բժիշկներն ասել են, որ նա անպայման պետք է վիրահատվի, սակայն Արման Բաբաջանյանը հրաժարվում է վիրահատվել Հայաստանում:
Երկուշաբթի օրը դարձյալ Բաբաջանյանի վիճակը կտրուկ վատացել է:
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` նախորդ շաբաթ պետք է լիներ դատապարտյալներին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը քննարկող անկախ հանձնաժողովի նիստը:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց հետեւյալը. - «Այսօր առավոտյան այցելել եմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան, որպեսզի պարզեմ, թե այդ անկախ հանձնաժողովը արդեն իր որոշումը կայացրե՞լ է, եւ այն ուղարկվա՞ծ է դատարանին, որպեսզի դատարանը նույնպես որոշում կայացնի, բայց պարզվեց, որ դեռ նման գործընթաց դատարանում չի սկսվել, քանի որ անկախ հանձնաժողովից որեւիցե փաստաթուղթ դատարանը դեռ չի ստացել»:
Ընդդիմադիր պատգամավորը զրուցել է նաեւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: «Պարզվեց, որ դեռ անկախ հանձնաժողովի նիստ տեղի չի ունեցել, եւ իմ հարցադրմանը` այսօր-վաղը սպասե՞նք այդ նիստին, ասաց` «չեմ կարող ասել` այսօր-վաղը, բայց մոտ օրերին», - փոխանցեց Փոստանջյանը` հավելելով. - «Իսկ «մոտ օրեր» հասկացողությունը կարող է տեւել մոտավորապես 10 օր»:
Զարուհի Փոստանջյանի որակմամբ` Արման Բաբաջանյանը, գտնվելով դատապարտյալների հիվանդանոցում, խոշտանգվում է, քանի որ չստանալով համապատասխան բուժում` նրա առողջական վիճակը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ:
Արման Բաբաջանյանի նեկայացուցիչները նրան նախնական կալանքի եւ ընդհանրապես նրան պատասխանատվության ենթարկելու գործերով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Լրացուցիչ բողոք կուղարկվի այնտեղ, որ այս պահին մեր իշխանությունները ինչպես են իրենց դրսեւորում», - փոխանցեց Փոստանջյանը։ - «Եվ դատարանը ունի հրատապ արձագանքելու հնարավորություն: Հնարավոր է, որ այդ կերպ մենք այս հարցը լուծենք… Այդ նույն բողոքը՝ կից փաստաթղթերով, կուղարկեմ Եվրոպայի խորհրդի [մարդու իրավունքների հարցերով] հանձնակատար Թոմաս Համմարբերգին եւ Եվրոպայի խորհրդի [խորհրդարանական] վեհաժողովի համապատասխան հանձնաժողովներին»:
Արման Բաբաջանյանին հետազոտած բժիշկների համոզմամբ, հիվանդը պետք է ենթարկվի վիրահատության, սակայն ինքը Բաբաջանյանը հրաժարվում է վիրահատվել Հայաստանում։
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը երկուշաբթի օրը տարածել է հետեւյալ հայտարարությունը. - «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արման Բաբաջանյանի բուժման գործընթացը իրականացվում եւ վերահսկվում է ինչպես մասնագիտացված քրեակատարողական հիմնարկի, այնպես էլ քաղաքացիական բուժհաստատության մասնագետների կողմից։ Քրեակատարողական հիմնարկի կողմից դատապարտյալին տրամադրվող դեղորայքը նշանակված է քաղաքացիական բուժհաստատության եւ մասնագիտացված քրեակատարողական հիմնարկի մասնագետների կողմից։ Արման Բաբաջանյանը հացադուլ հայտարարելու վերաբերյալ օգոստոսի 3-ի ժամը 16։00-ի դրությամբ որեւէ դիմում չի ներակայացրել, ուստիեւ վերջինս չի հրաժարվել սնունդ ընդունելուց։ Քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը, քննարկելով դատապարտյալ Արման Բաբաջանյանին պատժի կրումից վաղաժամկետ պայմանական ազատելու միջնորդության վերաբերյալ հարցը, կայացրել է դրական որոշում եւ ներկայացրել է “Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով” անկախ հանձնաժողովի հավանությանը։ Վերոհիշյալ անկախ հանձնաժողովի նիստը օրը նշանակելը դուրս է Քրեակատարողական ծառայության լիազորություններից. այն նշանակում է հիշյալ հանձնաժողովի ղեկավարը»։
Անկախ հանձնաժողովի ղեկավարը, հիշեցնենք, փոխոստիկանապետ Արմեն Երիցյանն է, ում հետ այսօր կապվել չհաջողվեց։
Մնում է միայն փաստել, որ այսօր եւս հանձնաժողովի նիստ չի եղել եւ հետեւաբար չի քննարկվել Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը։
Պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաբաջանյանի պատժաժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 16-ին, սակայն անկախ հանձնաժողովը հնարավորություն ունի վաղաժամկետ ազատ արձակել նրան: