Ուրբաթ օրը Վերաքննիչ դատարանի 5 դահլիճներից 4-ում լսվեցին ընդդիմադիր գործիչներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի վերաքննիչ բողոքներն ու բոլորն էլ մերժվեցին։
Բոլոր գործերով պաշտպանական կողմը միջնորդել էր բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռները եւ կայացնել արդարացման դատավճիռ։
Ընդհանուր առմամբ 12 դատավոր՝ յուրաքանչյուր գործով երեքական, նախապես որոշել էին, որ բողոքները պետք է լսվեն վճռաբեկության կարգով, ինչը նշանակում է, որ չեն հետազոտվելու գործում առկա ապացույցները, ցուցմունքներ չեն լսելու։
Պարզապես պաշտպանական կողմը ներկայացրեց բողոքն ու իրենց հիմնավորումները։ Մեղադրող կողմը հայտարարեց, թե բողոքներն անհիմն են, իսկ իրենց ներկայացրած մեղադրանքը հիմնավոր է, գործում առկա ապացույցներն էլ հիմնավորված։ Վերաքննիչ դատարանն էլ, ինչպես փաստաբաններն են ասում՝ «կնիքով հաստատեց» մեղադրական կողմի ձեւակերպումները։
Ընդդիմադիր գործիչների համար ներպետական դատական ատյաններին դիմելու միակ նպատակը հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին գանգատ ներկայացնելու համար անհրաժեշտ ճանապարհն անցնելն է։
«Ուղղակի հաշվի առնելով, որ պարտավորված եմ արդարադատություն փնտրել այսօրվա Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, ապա ստիպված եմ դիմելու եւ անցնելու բոլոր ներպետական ատյանների միջով, ինչը ինձ թույլ կտա դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - հայտարարեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ վերաքննիչ բողոք ներկայացրած ընդդիմադիր գործիչներից չորսի` Ալեքսանդր Արզումանյանի, Սուրեն Սիրունյանի եւ Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի ու Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ անցած ամիս հայտարարված համաներումը կիրառվել էր։
Պատգամավոր Սասուն Միքայելյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 8 տարի ազատազրկման դատապարտեց եւ համաներման մասին Ազգային ժողովի կայացրած որոշումն էլ նրա վրա չտարածվեց։
Առաջին ատյանի դատարանում Սասուն Միքայելյանին ցուցմունք տալու, պաշտպանվելու եւ վերջին խոսք ասելու հնարավորություն այդպես չտրվեց։ Այսօր վերաքննիչ բողոքը ներկայացնելուն զուգահեռ պատգամավորը արդարադատություն պահանջեց ու առաջին անգամ ցուցմունք տվեց։
«Ես հանցագործ չեմ», - դատարանում հայտարարեց Սասուն Միքայելյանը, ու պատմեց, թե մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում, ապա նաեւ նույն օրը Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում ոստիկանությունն ինչ գործողություններ է կատարել եւ ինքն ու իր ընկերներն ինչպես են կանխել սադրիչ գործողությունները, ինչի արդյունքում զոհերի թիվը ոչ թե 10, այլ մի քանի տասյակ կամ հարյուր կարող էր լինել։
«Իշխանափոխություն չեմ արել», - ասաց Սասուն Միքայելյանը։ - «Ես արել եմ այն, ինչ արել եմ: Ես այնտեղ փրկել եմ հազարավոր կյանքեր: Երբ սկսվեցին կրակոցները, եթե [ցուցարարները] մի քիչ առաջ գային [քաղաքապետարանի նախկին շենքի մոտից], Շահումյանի արձանի մոտ զորքը կանգնած էր: Մտնելու էին ու այդտեղ սպանդ էր լինելու: Ես համոզել եմ [ցուցարարներին], որ հանկարծ չգնան ընդհարման: Ինչ որ սարքվել է, սարքվել է այլ մարդկանց կողմից, ոչ թե ցուցարարների»:
Սասուն Միքայելյանը դատապարտվել է ոչ միայն զանգվածային անկարգություններ կազմակերպելու, այլ նաեւ զինամթերք պահելու համար եւ այսօր դատարանում նա առաջին անգամ պատմեց, թե որտեղից է իր մոտ հայտնվել զինամթերքը, ու նախաքննության մարմինն էլ ինչպես է այն հայտնաբերել։
Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանին Սասուն Միքայելյանն է կամավոր հայտնել, թե որտեղ է պահված զինամթերքը։ Մինչ այդ իրավապահ մարմիններին հայտնաբերել չի հաջողվել։ Զինամթերքը պատգամավորին են հանձնել պաշտպանության նախարարությունից, վազգեն Սարգսյանի հրահանգով:
Չնայած հնչեցրած ցուցմունքին ու պարզաբանումներին, խորհրդակցական սենյակում մոտ մեկ ժամ մնալուց հետո վերաքննիչ դատարանի եռյակը Սասուն Միքայելյանի բողոքն էլ մյուսների նման մերժեց եւ առաջին ատյանի դատարանի վճիռը թողեց անփոփոխ։
Բոլոր ընդդիմադիրների պաշտպանները օրենքով սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք են ներկայացնելու։