ՄԱԿ-ը քննադատում է Ադրբեջանին լրագրողների նկատմամբ հետապնդումների համար

ՄԱԿ-ը քննադատության է ենթարկել Ադրբեջանին անկախ լրատվամիջոցների եւ բլոգերների նկատմամբ հետապնդումների համար:

Զեկույցում, որը հրապարակվել է այսօր, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ Ադրբեջանում մեծապես սահմանափվում է զանգվածային լրատվության միջոցներով ազատ արտահայտվելու իրավունքը:

Համաձայն փաստաթղթի, այդ երկրում լրագրողների նկատմամբ կանոնավոր կերպով ճնշումներ եւ հետապնդումներ են իրականացվում` նրանց մեղադրելով զրպարտության եւ խուլիգանության մեջ:

ՄԱԿ- ի մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է նաեւ այս ամիս ադրբեջանցի երկու ընդդիմադիր բլոգերների ձերբակալությունը, ովքեր մեղադրվում են խուլիգանության մեջ: